Երբ կարդացի Լիզա Ճաղարյանի մեկնաբանությունը իմ սիրած «Բլոգնյուզում», այս անգամ չզարմացա, որովհետեւ դա Լիզա Ճ - ի ոճն է: Միաժամանակ, անմիջապես հիշեցի Կիպլինգի պատմվածքի մոտիվներով նկարահանած հայտնի Մաուգլի ֆիլմը, Շերխանին եւ նրա հետեւից քարշեկող կենդանուն, որը հայտնի դեպքից հետո անընդհատ կրկնում էր «Акелла промахнулся, Акелла промахнулся...»: Բնական է, Լիզա ճաղարյանը եւ մյուսները վատ են զգում, երբ տեսնում են, որ ինչ-որ տեղ բարձրանում է ոստիկանության հեղինակությունը, որ ոստիկանները սկսել են շփվել քաղաքացիների հետ, որ փոխադարձ վստահություն է ստեղծվում, որ ջարդվում է վերջին տարիներին որոշ անձանց, որոշ լրատվամիջոցների կողմից կերտած վատ ոստիկանի կերպարը, ընկել են ցայտնոտի մեջ եւ ստահոդ, անհիմն, չճշտված ու մատից ծծած լուրեր են տարածում... Սակայն, մեր ժողովուրդը իմաստուն է եւ կարողանում է թացը՝ չորից զատել, պատվերը՝ իրականությունից: Նավթալինոտ լրագրողները պարբերաբար արեւին դուրս գցվելու կարիք են ունենում ու Ռ.Մելքոնյանին պախարակող մեկնաբանությունը բնականաբար պետք է որ կարդացվեր... Իսկ մեր քաղաքացիները գրագետ են, գիտեն,որ երբեք ոստիկանության աշխատողը, այն էլ մշտապես հանրության ուշադրության կենտրոնում գտնվողը, նման հիմար հայտարարություն չէր կատարի, առավել եւս Ռ. Մելքոնյանը: Լիզոչկա, չէ արդեն տարիքով եք Ելիզավետա Ճ., այլեւս Ձեր ռեյտինգը բարձրացավ, թուլացեք եւ վայելեք: Բարին ընդ Ձեզ, ֆեյսբուքի պապիկ՝ Ռ.Մելքոնյանից, ինչպես նշում է «Հայկական ժամանակը»:
Լիզա Ճաղարյանի մեկնաբանությունը կարդացեք՝ այստեղ



