Վերջին հարձակման վերաբերյալ մի քանի հարց:
Իսկ հնարավո՞ր չէ ՊՆ իր ջիպերը և քաղաքը լցրած ոչ ջիպերը վաճառի և համապատասխան տեխնիկա առնի: Մասնավորապես, ռադարներ, հայտնաբերման тепловизоры, գիշերային դիտման սարքեր, տեղաշարժը վերահսկող այլ սարքեր և այլն:
Վերջը 21 դարն է: Ռուսները արդեն երկրորդ չեչենական պատերազմում համակցել էին ռադարը և АГС-17, և ոչ միայն դիտում էին գիշերային տեղաշարժը, այլև արդյունավետ կրակ էին վարում՝ ռադարով նշան բռնելով:
Էլեկտրոնիկան էլ այդքան թանկ հաճույք չէ:
Մարդու հայտնաբերման հեռավորությունը 1500 մետր հերիք է:
Դե որսորդական տեպլովիզորի հատի գինը հաշվենք 1000 ամերիկյան մանեթ (ռադարը թանկ է և բարդ սպասարկման տեսակետից՝ մերոնց համար բարդ), եթե բիրիք մի հազար առնենք: Իհարկե, 1000 հատը շատ է, քանի որ երկու կողմ ասենք 1000 մետր, ուրեմն մեկ հատը կարող է 2 կմ գիծ վերահսկել, դե բայց մի մասը տղերքը կտանեն ամառանոցներ, նաև որսի համար, հենց ընենց:
Հաշվենք 1000 հատ:
Գումարենք 200% ատկատ, հատի գինը դառավ 3000$:
Ընդամենը 3 մլն դոլար է պետք, որ հակառակորդի նույնիսկ զուգարան գնալը պոստից տեսնես:
Մե՞ծ փող է մեր պետության համար:
Լավ, մի գուցե մեզ համար 21 դար չէ: Ջիպերն էլ ափսոս են:
Ժամանակին լարի վրա կերած կանսերվաներն էինք հագցնում, կապում վատ տեսանելի տեղերում, գալիս գիշերով կպնում էին, զրնգոցը գալիս էր:
Լավ, ծայրահեղ դեպքում շուն պահեք: Շուն չկա՞, սագերն էլ են շուխուրչի:
Չէ, սագին կուտեն տեղում իսկ:
Ուրեմն, մնաց կանսերվա: Տուշոնկի դատարկ տուփերը ծակեք, հագցրեք բարակ լարին կամ պարանին ու քաշեք դիրքերի առաջ: Տո ազգովի կանսերվա հավաքենք, որ սաղ դաշտերը ուղղակի լցնենք զրնգուն կանսերվաներով:
Ճիշտ է, մի տարի տղերքը չեն քնի, մինչև կենդանական աշխարհը չլպստի սելյոդկի և գավյադինի մնացորդները, բայց հետո առանց ճռճռոցի և զրնգոցի ոչ ոք մթին և մառախուղին մոտենալ չի կարողանա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել