Շարունակելով անդրադառնալ ժամանակակից տաղանդավոր գեղանկարիչներին՝ այս անգամ կներկայացնենք հայ նկարչուհի Անահիտ Ար Արուչյանին, ով ծնվել է արվեստագետների ընտանիքում՝ 1951թ.-ի փետրվարի 14-ին: Հենց նրա ծնողներն են եղել նրա առաջին ուսուցիչներն ու այն մարդիկ, ովքեր սովորեցրել են նրան զգալ գույներն ու զարգացնել իր ճաշակը: 16 տարեկանից սկսել է ուսանել Երևանի Թերլեմեզյանի անվան արվեստի քոլեջում:
1971թ.-ին նա ընդունվել է Գեղարվեստի ակադեմիա ու ստացել բակալավրի աստիճան: Մեծ արվեստագետների աշխատանքները ուսումնասիրելու համար նկարչուհին շատ ժամանակ է անցկացրել ինչպես Երևանի, այնպես էլ, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի թանգարաններում, ինչպես նաև Հունգարիայի արվեստի ազգային թանգարանում:
1990թ.-ին Անահիտը տեղափոխվում է ԱՄՆ՝ այնտեղ բնակություն հաստատելու համար: Այժմ նա ապրում ու ստեղծագործում է այնտեղ:
Արվեստը նկարչուհու համար ապրելակերպ է, ու նա ամբողջ հոգով նվիրված է իր արվեստին: Անահիտն ունի իր ուրույն ձեռագիրն ու գույների ընտրության հետաքրքիր մոտեցում:
Նրա աշխատանքներն առաջարկում ենք դիտել ստորև:
© Anahit Ar Aruchyan
Հիշեցնենք, որ նախորդ անգամ անդրադարձել էինք Ռոբ Հեֆերանի ֆիգուրատիվ ռեալիզմի ոճով ստեղծված անկրկնելի կտավներին, որոնք կլանում են դիտողին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: