Հունվարի 20-ին Հայոց բանակում երկու զինվոր մահացավ. մեկը սահմանի վրա՝ դիվերսանտի գնդակից, մյուսը՝ հիվանդանոցում:
Մեկին հերոսի դափնիներով մեծարեցին, մյուսի մասին թեթեւ տեղեկատվությամբ բավարարվեցին:
Մեկը իշխանություններին պետք էր քարոզչական նպատակներով, մյուսը բոլորովին պետք չէր՝ կրկին քարոզչական նպատակներով:
Իսկ ես կարծում եմ, որ բանակում մահացած յուրաքանչյուր զինվոր հերոս է, եւ պետությունը պետք է նրանց հանդեպ իր պարտքը կատարի՝ ըստ արժանվույն:
Այս տարբերակված մոտեցումը ինձ հիշեցրեց մարտի 1-ը, երբ Ռոբերտ Քոչարյանը ցուցադրաբար այցելեց զոհված ոստիկանի թաղմանը, իսկ մյուս զոհերը, պարզվեց, իրենցը չեն, պետությանը չեն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել