«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ԵԽԽՎ, հայաստանյան պատվիրակության յուրաքանչյուր անդամի գործուղումը Ստքրասբուրգ արժենում է 2500 եվրո, դրա մեջ մտնում է ճանապարհածախսը, օրապահիկը և հյուրանոցի գումարը։
Այսինքն, պատվիրակության հիմնական կազմի 4 անդամների մասնակցությունը ԵԽԽՎ լիագումար նիստերին հարկատուներիս վրա նստում է 10 հազար եվրո, իսկ եթե մասնակցում են նաև փոխարինող կազմի 4 անդամները՝ 20 հազար եվրո։ Հունվարի 27-ին մեկնարկելիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին Ստրասբուրգ են մեկնելու պատվիրակության բոլոր 8 անդամները։ Նրանք Աժ միջանցքներում փորձում են արդարանալ, թե կարևոր ելույթ են ունենալու։ Հետաքրքիր է։ Այս ամբողջ ընթացքում պատվիրակության ՀՀԿ-ական անդամ Նաիրա Կարապետյանն ընդհանրապես Ստրասբուրգում ելույթ չի ունեցել, մեկ այլ ՀՀԿ-ական էլ՝ Արփինե Հովհաննիսյանը, ընդամենը 1 ելույթ է ունեցել՝ նվիրված շիաներին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։