Մեր շատ սիրելի՛ Սրբազան Հայրիկ: Յաւէրժական ճամբորդ դարձար երկնային շաւիղներում: Դու միշտ պայծառ կը մնաս մեր յիշողութիւններում: Քեզանով դեռ ապրում ենք, եւ քո թողած ժառանգութեամբ սերունդներ են կրթւում: Մեծերին իրենց ժամանակին, աւա՜ղ, քիչ են գնահատում, սակայն նրանց կորցնելուց յետոյ է միայն զգացւում այդ ահռելի դատարկութիւնը: Քո բարի հայեացքը, անկեղծ ժպիտը, խօսուն նայուածքը աւելին էին ասում, քան շատերի ճոռոմաբան ու անհասկանալի ելոյթները: Դու եղել եւ մնում ես մեր սիրելի Հայրի՜կը: Մշտամնայ Լո՜յս իջնի շիրիմիդ` խնկանուէր եւ աղօթաբոյր... 

Խոնարհումով եւ որդիաբար` Հայր Եղիա աբեղայ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել