ԵՎՐՈ 2012... Մեկնարկում է փլեյ օֆֆը: Առաջին հանդիպում` Չեխիա-Պորտուգալիա
Եվրոպայի առաջնության խմբային փուլի A խմբում հանդես եկող չեխերը ամենևին էլ հաջորդ փուլ դուրս գալու հիմնական հավակնորդները չէին: Սակայն ֆուտբոլային հաջողության անիվը այս անգամ նպաստավոր ընթացք ունեցավ Չեխիայի հավաքականի համար, և ահա Պետեր Չեխի թիմը ԵՎՐՈ 2012-ի փլեյ օֆֆում է և շարունակում է պայքարել չեմպիոնության համար:
Չեխիայի դեպի չեմպիոնություն փլեյօֆյան առաջին արգելքը Պորտուգալիայի հավաքականն է: Մի հավաքական, որը դասվում է այս մրցաշարի հաղթողի հիմնական ֆավորիտների շարքին: Չնայած պորտուգալացիներ խմբային մրցաշարում պարտություն կրեցին Գերմանիայի հավաքականից այնուամենայնիվ կարողացան վերակառուցել թիմն ու հաջորդ խաղերին տպավորիչ ելույթներ ունենալ: Պորտուգալիայի հավաքականի առաջատար Քրիստիանո Ռոնալդուն երկու գնդակ ուղղարկեց Հոլանդիայի հավաքականի դարպասը: Իսկ Պորտուգալիայի հավաքականը փայլուն ելույթ ունեցավ ինչպես Դանիայի, այնպես էլ Հոլանդիայի դեմ խաղերում:
Այս դիմակայությունում մեծամասնության կարծիքով միանձնյա ֆավորիտ է համարվում Պորտուգալիան և այդպես են կարծում նաև բուքմեյքերները, ովքեր հետևյալ գործակիցներն են տվել (Չեխիայի հաղթանակ՝ 6,00, ոչ ոքի՝ 3,70, Պորտուգալիայի հաղթանակ՝ 1,70): Բայց չպետք է նաև թերագնահատել Չեխիայի հավաքականին:
Դե ինչ սպասենք գոլառատ խաղի:
Նյութի աղբյուր՝ http://www.igreg.ru/2012/06/blog-post_21.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել