«Բանակում» և «Քաղաքում» սերիալների հերոս  Մխոյին ՝ Հովհաննես Դավթյանին, այժմ կարելի է հանդիպել նաև էկրաններից դուրս՝ ակումբային ձևաչափում:

 Դերասանը արդեն մեկ տարի է՝ բացի սերիալային կերպարներից իրեն տեսնում է նաև  stand-up comedy  ժանրում և ամեն շաբաթ ելույթ է ունենում  երևանյան ակումբներից մեկում:
« Քանի որ Հայաստանում սթենդ-ափ ժանրը այդքան էլ տարածված չէր, նման ժանրում ներկայանալու միտքը իմ  և ընկերոջս՝  սցենարիստ Էդգար Կոստանդյանի մոտ ծնվեց շատ պատահական: Որոշեցինք,  որ արժե նաև Հայաստանում այս ժանրը զարգացնել և, ինչու  ոչ, փորձել ավելի լուրջ հիմքերի վրա դնել», - ArmStar.am-ի հետ զրույցում ասում է դերասան Հովհաննես Դավթյանը:
Տղաների առաջին փորձը եղել է 2013թ-ի մարտի 8-ին՝ հենց մարտիության թեմայով և հանդիսատեսի դրական արձագանքից հետո որոշել են իսկապես  զարգացնել հայկական շուկայում այդ ժանրը:

«Շուտով կլրանա մեր նախագծի մեկ տարին: Իհարկե նայելով հանդիսատեսների կրկնվող դեմքերին՝ կարելի է եզրակացնել, որ ժանրն իսկապես սիրվել է իր բազմաբովանդակ թեմաների և ներկայացման առանձնակի մոտեցման շնորհիվ»,- ասում է նա:

Սկզբում  Հովհաննես Դավթյանը շուրջ մեկուկես ժամ ելեւյթ էր ունենում միայնակ,  առանց դադարների և ներկայացնում ամենատարբեր թեմաների մասին հումորային համարներ: Բայց քանի որ հիմա շոուն շաբաթական հաճախականությամբ է, և՛ ֆիզիկապես, և՛ ստեղծագործական դժվարությունների առումով  նրան օգնության են հասնում  ընկերները:

«Քանի որ ծրագիրը մոտ մեկուկես ժամ է տևում,  ես և ընկերներս փորձում ենք կես կես ներկայացնել տարբեր հումորային և երաժշտական համարներ՝ դրանով իսկ լրացնելով մեկս մյուսին»:

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել