1in.am-ը գրում է.

«Ալ-Քաիդա»-ի հետ կապված «Իսլամական պետություն Իրաքում և Լևանտում» խմբավորումը, որը որոշ ժամանակ առաջ Սիրիայում գրավել էր Իրաքի և Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Ռաքքա շրջանը, բնակիչների շարքում արգելել է երաժշտությունը և պարտավորեցրել կանանց նիկաբ կրել: Այս մասին հայտնում է արաբական «Ալ-Հայաթ» թերթը:

Հաղորդվում է, որ արգելքների թվում են նաև ծխելը, երգելը, փողոցներում բարձր խոսելը, աղոթքի ժամին խանութների աշխատանքը, առանց ամուսնու ուղեկցության փողոցում երեկոյան ժամին կանանց հայտնվելը: Առևտրականներին արգելվել է խանութների ներսում և դրսում գովազդ կախել:

Երգն ու երաժշտությունն արգելված են ոչ միայն փողոցներում, այլև հասարակական վայրերում, ինչպես նաև տներում ու մեքենաներում: Տեղի բոլոր բնակիչները պարտավոր են ժամանակին գալ մզկիթ աղոթքի: Ցանկացած խախտման համար նոր «իշխանությունները» սպառնացել են պատժել շարիաթի օրենքներով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել