Չկողմնորոշված հայերը:
Սփյուռքում տեղ չգտած հայերն են, որ այնտեղ չեն կարողանում ինտեգրվել, այնտեղի հայապահպան ու հայանպաստ գործունեությունից դուրս են մնում, ու իրենց սփյուռքում մնալու իմաստը արդարացնում են հայրենիքը փնովելով, թե «մի բան արեք հետ գանք, ամոթ, որ մեզ անտեր եք թողել»:
Հայաստանում մնացած հայերն են, որոնց ուշքումիտքը արտասահմանն է, որ ցանկացած երևույթի ականջներից ձգում են, առավոտից գիշեր ընկած «կեղտ են» ման գալիս, ու պնդում, թե երկիրը երկիր չի:
Կողմնորոշվեք սիրելիներս, կամ սփյուռքում միացեք հայապահպան գործունեությանը, կամ էլ եկեք այստեղ՝ երկիր կառուցելու: Կամ էլ փախեք երկրից, մի ալարեք ու մի խանգարեք, բայց չմիանանաք չկողմնորոշված սփյուռքին:
Ինչ ասեմ, կողմնորոշված հայերն են հայության ապագան կերտելու, մյուսներն անհույս են հայրենիքի համար, աղմուկից բացի ուրիշ ֆոն չեն ստեղծում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: