Լուսանկարիչ Ֆիլիպ Տոլեդանոն առաջին անգամ հայր էր դարձել 40 տարեկանում: Այսպես ասենք, երեխաները ոչ նրա երազանքն էին, ոչ կյանքի նպատակը: Նա բազմիցս խոստավանել էր, որ դժվարությամբ էր հանդուրժում այն պահերը, երբ նրանց տուն հյուրերը գալիս էին իրենց երեխաների հետ: Այդ պատճառով, Ֆիլիպը անհասկանալի զգացողություններ ունեցավ, երբ ծնվեց նրա դուստրը՝ Լուլուն: Նա դժվարին ճանապարհ անցավ՝ փոքրիկ էակի հանդեպ ունեցած վախից մինչև անսահման սեր:
Եվ շատ անկեղծ ֆոտոշարք լուսանկարեց.

Երբ դու ընկեուհի ունես, բոլորը հարցնում էին. «Ե՞րբ եք ամուսնանալու»: Եվ ահա, դուք ամուսնանում եք: Այնուհետև բոլորը հարցնում են. «Ե՞րբ եք պատրասվում երեխա ունենալ»: Հայտնվում է նաև երեխան: Եվ կրկին բոլորը սկսում են հարցերի տարափ եղալ ձեզ վրա. «Ե՞րբ եք պլանավորում ունենալ երկրորդին»:

Ես ծննդաբերական սենյակում էի և տեսնում էի, թե ինչպես է ծնվում իմ դուստրը՝ Լուլուն: Ես տարօրինակ զգացողություն ունեցա: Ես հա՞յր եմ դարձել: Արդյո՞ք ես հիմա անսահման սիրո հորձանուտում եմ գտնվում: Համոզված չեմ:

Այն հարցին, թե արդյոք ինձ հաճելի է հայրիկ լինելը, շրջապատող մարդիկ ցանկանում էին միայն մի պատասխան լսել: Երբ ես ասում էի «ոչ», նրանք դժգոհ դեմքի արտահայտություն էին ընդունում:

Երբ ծնվեց Լուլուն, կինս՝ Կարլան, անհայտացավ:

Ես կարոտում էի մեզ: Մեզ՝ երկուսիս:

Ինձ փոխարինեցին այս այլմոլորակայինով:

Հանգիստ քունը հետագա երեք տարիների ընթացքում նույնպես վերացավ:

Այն ամենն, ինչ անում էր Լուլուն, ուղղակի անհեթեթ էր, ինչպես կենդանիների մասին վավերագրական ֆիլմում:

Ես անչափ ուրախացա, երբ լսեցի, թե ինչպես է Լուլուն փռշտում: Գոնե որևէ մարդկային հատկություն ունի:

Նույնիսկ մեր շունը ոչ մի հետաքրքրություն չէր արտահայտում նրա հանդեպ: Միայն այն ժամանակ, երբ Լուլուն ուտում էր: Այդ պրոցեսը նրան ուղղակի կախարդում էր:

Նա սովա՞ծ է, թե պետք է տակդիրը փոխել: Նրա մսրո՞ւմ է, թե շոգում: Լուլուի հետ շփումը նման է անկայուն պայթուցիկ նյութի հետ վարք: Քնեցնելով Լուլուին՝ ես զգուշորեն նրան պառկեցնում էի մահճակալի մեջ: Մի նյարդային շարժում և … ԲՈՒՄ! Բղավոց, բղավոց, որն ինձ ուղղակի խենթացնում էր:

Ես Լուլուի դեմքով ափսեներ էի պատրաստել և ցույց էր տալիս ընկերներիս, երբ նրանք ցանկանում էին երեխայի լուսանկարները տեսնել: Դա ինձ զվարճալի էր թվում, իսկ Կարլան հավանության չարժանացրեց:

Մանկական բղավոցից ավելի վատ միայն դրա սպասումն էր: Առավել ևս, երբ դուք գիշերը ժամը երկուսին պառկած եք մահճակալում:

Բոլոր այդ շշերը, ստերիլիզատորները պետք է վերցնել քեզ հետ, քանի որ դրսում ամենուրեք մանրէներ են:

Ինչո՞ւ են երեխաներին այդքան շատ բազմազան խաղալիքներ գնում: Ծնողները պատրաստ են գնել ամեն ինչ, միայն թե երեխան հանդարտ քնի և ավելի քիչ բղավի:

Երբ Լուլուն 20 տարեկան դառնա, ես արդեն 60 տարեկան կլինեմ: Արդյո՞ք նա ինձ ծերուկ կհամարի, թե մենք ընկերներ կլինենք:

Ես շատ են ափսոսում, որ իմ ծնողները մահացել էին նախքան Լուլուի ծնվելը: Նրա ծնունդը ծնողներիս բացակայությունն ավելի զգալի դարձրեց: Ես այնքա՜ն բաների մասին կցանկանայի հարցնել մայրիկիցս: Ես նույնպես նորածին ժամանակ այդպիսի տեսք ունե՞ի:

Տխուր փաստ է, բայց ես դառնում են միջին վիճակագրական հայրիկ: Ես երբևէ չէի պատրասվում երեխաներ լուսանկարել: Բայց հիմա ընկերներիս հետ հանդիպելիս առաջին իմ գործողությունը Լուլուի լուսանկարները ցուցադրելն է: «Ես գիտեմ, որ դուք երեխաների լուսանկարներ չեք սիրում, բայց Լուլուն ուրիշ է»:

Ետ եմ նայում և տեսնում են բոլոր անհավանական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ինձ հետ: Դիտորդից վերածվել եմ ակտիվ մասնակցի: Լուսանկարչից ես վերածվեցի հայրիկի:

Հումորը այն հատկությունն է, որը համախմբում է մարդկանց: Դա ինձ համար հասկանալի լեզու է: Մի օր Լուլուն խոսեց այդ լեզվով: Ես կատակում էի նրա հետ, իսկ նա ինձ հետ: Ես լաց էի լինում: Մենք հասկանում էինք միմյանց:

Ուղղակի անհավատալի է: Այս լուսանկարներում այնքան սեր կա, որքան նախկինում երբեք չէր եղել:

Ի՜նչ ափսոս, որ իմ ծնողները հնարավորություն չունեցան ծանոթանալու իրենց թոռնուհու հետ: Մայրիկ, հայրիկ, ես ձեզ շատ եմ կարոտում և Լուլուին հաճախակի եմ պատմում ձեր մասին: Ես շատ եմ մտածում նրա մասին, թե ինչ եք ինձ տվել և հուսով եմ, որ կկարողանամ նույնքան տալ իմ դստերը:

Ես ցանկանում են ներողություն խնդրել Կարլայից: Ես գիտեմ, որ նրա համար հեշտ չէր ընդունել իմ անկեղծությունը:

Ես ցանկանում են ներողություն խնդրել Լուլուից: Մի օր նա կտեսնի այս լուսանկարները և կկարդա այս բառերը:
Ես ցանկանում են, որպեսզի նա իմանա՝ ես այնքան ուրախ եմ, որ ունեմ նրան: Ես քեզ շատ եմ սիրում, Լուլու:



