Galatv.am-ը գրում է.
Ազգային բանակ զորակոչման յոթերորդ օրը հանկարծակի մահացած զինծառայող, Կոթի գյուղի բնակիչ Էդիկ Շահնազարյանի մահվան պատճառների մասին ստույգ հնարավոր կլինի խոսել մոտ մեկ ամիս հետո: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց զինծառայողի հորեղբայրը՝ Գյումրու նախկին ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանը, ով որպես իրավաբան ներկա է գտնվել դիահերձման ընթացքին եւ բոլոր պրոցեսներին:
Նա մեզ հետ զրույցում ասաց, որ խոսել է բժիշկների հետ եւ տարբեր վարկածներ են շրջանառվում, սակայն իրական վարկածի մասին մոտ մեկ ամիս հետո նոր կարող է խոսել:
Շիրակ Շահնազարյանը բացառեց, որ զինծառայողի նկատմամբ կարող էին բռնություններ լինել:
«Պատահականորեն երեխեն ընկել էր այնտեղ, որտեղ հրամանատարները իմ մարտական ընկերներն են, շտաբի պետն էլ կին էր՝ մեզ շատ մոտ մեր ընկերներից մեկի մայրը: Շատ խիստ զորամաս է, ամբողջ օրը ես երեկ եղել եմ այդ զորամասում, շատ կարգին, նորմալ զորամաս էր, կարգապահությունը այստեղ շատ բարձր մակարդակի էր: Պարզապես երեխայի առողջականն էր, վակցինաներ են արել, եւ օրգանիզմը թուլանում է այդ վակցինաներից: Սա նաեւ իմ կարծիքն է որպես իրավաբանի: Բժիշկների հետ եմ զրուցել, եւ կարող է պատահի, որ թեկուզ մի փոքր գրիպոզ վիճակն էլ տանի դրան: Եվ որպես իրավաբան եւ քննիչ ամբողջ դիահերձմանը կանգնել եմ կողքին, շատ լավ հասկանում եմ: Այնպես որ վարկածները տարբեր են, իրական վարկածը կլինի ուղիղ մեկ ամիս հետո»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



