10 Ջոզեֆ Քենեդի (200-400 մլն. դոլար)

Ջոզեֆ Քենեդին Ամերիկայի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկից էր: Նա արտաքուստ անփորձանք մարդու տպավորություն էր թողնում: Այնուամենայնիվ, նա կապված էր մաքսանենգների հետ, ովքեր միլիոնավոր դոլարներ էին աշխատում ԱՄՆ-ի Չոր օրենքի ժամանակաշրջանում: Ասում են, որ նա ինքն էլ է զբաղվել մաքսանենգությամբ: Նա հայտնի է Ֆրենկ Կոստելոյի՝ Լուչիանոյի հանցավոր ընտանիքի պարագլխի հետ միասին իրականացրած իր գործարքներով: Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդող ժամանակահատվածում նրանք միասին մաքսանենգ ճանապարհով ալկոհոլ էին ներկրում երկիր: Քենեդին մեծ եկամուտ ձեռք բերեց ապօրինի ալկոհոլի գետից: Նա աչքի էր ընկնում իր հակասեմիտական հայացքներով և Հիտլերի ջատագովներից էր: 1957 թ.-ին Fortune ամսագիրը ներառել է Քենեդու անունը Ամերիկայի ամենահարուստ մարդկանց ցանկում: Հաշվի առնելով նրա հսկայական կարողությունը՝ Քենեդիների ընտանիքի կողմից խելացի քայլ չէր լինի ամբողջովին հրաժարվել Ջոզեֆից:
9 Մեյեր Լանսկի (300-400 մլն. դոլար )

Մշտապես լավ հագնված Մեյեր Լանսկին Ամերիկայում ազարտային խաղերի ապօրինի կայսրություն ուներ, որի մասնաճյուղերը ձգվում էին Ֆլորիդայից մինչև Լաս Վեգաս: Այդ կայսրությունը հիմնադրվել էր 1930 թ.-ին: Իր կարողության մնացած մասը նա ձեռք է բերել մաֆիայի, հատկապես Բագսի մականվամբ հայտնի Բենջամին Սիգելի հետ ունեցած սերտ կապերի շնորհիվ: Նա այնպիսի ազդեցիկ դեմք էր հանցագործ աշխարհում, որ նրանից կախման մեջ էին գտնվում հայտնի կինոնկարներում պատկերված գանգստերներից մի քանիսը, այդ թվում՝ Մայքլ Կարլեոնեն: Անգամ թոշակի անցնելուց հետո Լանսկին հայտնվեց Forbes-ի՝ Ամերիկայի 400 ամենահարուստ մարդկանց ցուցակում: Երբ նա 1983 թ.-ին մահացավ, Հետախուզությունների դաշնային բյուրոն բացահայտեց, որ նա միլիոնների կարողություն էր թաքցրել:
8 Գրիսելդա Բլանկո, Կնքամայր (500 մլն. դոլար)

Մայամիում բնակվող Գրիսելդա Բլանկոն՝ Կնքամայրը, 70-ականներին և 80-ականներին թմրադեղերի առևտրով զբաղվող ամենաանողոք գանգստերներից էր: Նա հայտնի էր բիզնեսի ոլորտի իր կարողություններով, ինչպես նաև հոգեբանական շեղումներով: 11 տարեկանում նա մի երեխայի գերի էր վերցրել, պահանջել փրկագին և ի վերջո գնդակահարել նրան: Փաստորեն նա իր աշխատանքային հմտությունները ձեռք է բերել կյանքի ամենավաղ շրջանում: Բլանկոն կասկածվում էր նաև իր երեք ամուսինների սպանության մեջ: Հանցախմբի ղեկավար աշխատելու տարիներին նա պատվիրել է սպանել ավելի քան 200 մարդու, ինչպես նաև ստիպել է տղամարդկանց իր հետ սեռական կապի մեջ մտնել՝ սպառնալով չենթարկվելու դեպքում ատրճանակով կրակել նրանց վրա: 2000-ականների կեսերից նա փախուստի մեջ է: Վերջին անգամ Բլանկոյին տեսել են 2007 թ.-ին: Պարզ չէ՝ արդյո՞ք նա դեռ ողջ է: Նա համարվում է ամենահարուստ կանանցից մեկը, ով ինքնուրույն է հարստություն դիզել:
7 Էնթոնի Սալերնո (600 մլն. դոլար)

Այս մարդուն կարելի էր հեշտությամբ ճանաչել սիգարի և ֆեդորայի (գլխարկի տեսակ) շնորհիվ: 1970-ականներին նա դարձավ Ջենովեզե հանցավոր ընտանիքի խորհրդատուն: Նախորդ տասնամյակներին նա զբաղվում էր ապօրինի ազարտային խաղերով, վաշխառությամբ և դրամաշորթությամբ: Սալերնոն ամանորին իր մտերիմ ընկերներին շնորհավորական բացիկներ էր ուղարկում, որոնց վրա պատկերված էր ինքը՝ պիժամա հագած վիճակում: Նա իր կյանքի վերջին տարիներն անցկացրեց բանտում և մահացավ 80 տարեկան հասակում:
6 Խոակին Լոերա (1 միլիարդ դոլար)

Մեքսիկացի հանցագործ Խոակին Լոերան շատ քիչ ճանաչում ունի՝ համեմատած այնպիսի հայտնի թմրավաճառների հետ, ինչպիսին է, օրինակ, Պաբլո Էսկոբարը: Այնուամենայնիվ, նա պակաս ազդեցիկ չէր հանցավոր աշխարհում: Լոերան իր միլիարդների մեծ մասը վաստակեց թմրադեղերի վաճառքից: Նա փախուստի է դիմել, և ոստիկանությունը հետախուզություն է հայտարարել նրա նկատմամբ: Լոերան համարվում է աշխարհի ամենաազդեցիկ թմրավաճառը, իսկ սա նշանակում է, որ հավանական է, որ նրա կարողությունն իրականում մի քանի անգամ գերազանցում է մեկ միլիարդ դոլարը: 2010 թ.-ին Forbes-ի հրապարակած հարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցնում էր 937-րդ հորիզոնականը: Վերջին անգամ նրա ձայնը լսվել է այն ժամանակ, երբ նա իրեն հետապնդող ոստիկաններին հայտնել է.
«Դուք երբեք չեք բռնի Չապոին՝ ոչ քահանաները, ոչ կառավարությունը»:
Մինչ այժմ նրա խոսքերը ճիշտ են դուրս եկել:
Շարունակելի...



