1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը հայտնաբերել է հունվարի 13-ին էլիտար քոլեջից փախուստ գործած Էդվարդ Բանյանին և նրա ընկերուհի Ինդիրա Գայնիևային: Քոլեջում տարեկան ուսուցումն արժե 29,5 հազար ֆունտ սթեռլինգ:
Սթոնիհերսթ էլիտար քոլեջի համար, որի տարածքը հսկում են անվտանգության 24 աշխատակիցներ, այս միջադեպը վերածվել է իսկական սկանդալի: Ոստիկանությունից և Ինտերպոլից մեկ շաբաթ է պահանջվել փախուստ գործած դպրոցականներին գտնելու համար:
Պարզվել է, որ սիրահար զույգը փախել է Դոմինիկյան Հանրապետություն և լյուքս-համար է պատվիրել Պունտա-Կանա քաղաքի հինգաստղանի հյուրանոցում: Դպրոցականները, օգտվելով ծնողների կրեդիտ քարտերից, վայելել են արևը և ծովը: Տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ շուտով նրանց տուն կվերադարձնեն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_245698.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



