Երեկ մի հաղորդման շրջանակներում լսեցի Արա Պապյանի կարծիքը ժողովրդավարություն տերմինի վերաբերյալ, որը նա ցանկանում էր փոխարինել ազատակամություն տերմինով՝ մեկնաբանելով, որ այդ տերմինը լավագույնս է արտահայտում մարդու ազատ խոսքի և գործի իրավունքը, իսկ ժողովրդավարությունը կարող է հանգեցնել ամբոխավարության:
Այո, կիսում եմ Արա Պապյանի այս կարծիքը և առավել ևս մեր օրերում, երբ ունենք տարիների ընթացքում կորսված և քայքայված արժեհամակարգերի միջավայրում դեգրադացված հասարակության մի լայն զանգված, այս խնդիրը էլ ավելի մտահոգիչ է դառնում: Այն, որ ցանկացած իրական պետական գործընթաց պետք է իրականացվի հասարակության համար և հասարակության զարգացման և բարեկեցության համար, դա միանշանակ է, սակայն ժողովրդավարության հենքի վրա կառուցվող գործընթացները հաճախ իսկապես կարող են հանգեցնել անդառնալի արդյունքների: Ուստի, իսկապես ես էլ կցանկանայի, որ ժողովրդավարություն տերմինը փոխարինվեր ազատակամություն տերմինով՝ իր տրամաբանական հիմքում ունենալով իհարկե նախորդը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/224267191090225?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել