Պատմության մեջ գրանցված ամենակարճ պատերազմը տեղի է ունեցել Անգլիայի և Զաբզիբար սուլթանաթի միջը՝ 1896 թվականի օգոստոսի 27-ին, և տևել է ընդամենը 38 րոպե:
Հակամարտության պատճառն այն էր, որ Զանզիբարի ղեկավար Խալիդ իբն Բարգաշը որոշեց դադարեցնել համագործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ և մերձենալ Գերմանիայի հետ: Այդ որոշումը ձեռնտու չէր անգլիացիներին, որքեր վերջնագիր ներկայացրին առ այն, որ օգոստոսի 27-ին առավոտյան 9.00-ին Զանզիբարը պետք է հանձնվի: Դա, իհարկե, տեղի չունեցավ. Զանզիբարի սուլթանի կողմից հավաքված բանակը կազմում էր 2800 հոգի, իսկ նավատորմում կար ընդամենը մեկ նավ: Ավելորդ է նշել, որ անգլիացիները ջախջախիչ հաղթանակ տարան այդ մարտում, որի ընթացքում զոհվաց 570 հոգի, և բոլորն էլ՝ Զանզիբարի կողմից:
Հակամարտությունը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենակարճ պատերազմ:



