Panorama.am-ը գրում է.
2013թ.-ը ակտիվ և ձեռքբերումներով լի տարի է եղել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի համար: Ամփոփելով 2013 թվականի արդյունքները, ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպոզիտարիային հաջողվել է ներդրնել նոր կենտրոնացված դեպոզիտար համակարգ, որը նպաստել է Հայաստանում դեպոզիտար ծառայությունների արդյունավետության, հասանելիության և անվտանգության բարձրացմանը: Բացի այդ ՀԿԴ-ն կարևոր համագործակցություն է հաստատել օտարերկրյա պահառուների հետ, ինչի շնորհիվ արտասահմանյան արժեթղթերը առավել հասանելի են դարձել հայաստանյան ներդրողների համար: Բորսայի կողմից 2013թ.-ին ներդվել է արտարժութային սվոպերով առևտրի մեխանիզմը, իսկ Դեպոզիտարիային հաջողվեց իրականացնել ՀՀ եվրոպարտատոմսերով վերջնահաշվարկի և ռեպո գործարքների կազմակերպումը և սպասարկումը Հայաստանում:
2013թ.-ին բաժնետոմսերով գործարքների ծավալը կազմել է 1.49 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 2.6 անգամ: Գործարքները կնքվել են 7 թողարկողների բաժնետոմսերով: Շուկայի կապիտալիզացիան տարեվերջի դրությամբ կազմել է 61.7 մլրդ ՀՀ դրամ՝ 15.68%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում կնքվել է 153 գործարք 1.94 մլրդ ՀՀ դրամին համարժեք ծավալով՝ մոտ 3.8 անգամ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Նշված ծավալի շուրջ 95.3%-ը բաժին է ընկել արտարժույթով արտահայտված պարտատոմսերով առևտրին, իսկ 4.7%-ը՝ դրամով արտահայտված պարտատոմսերի առևտրին: 2013թ.-ի ընթացքում ցուցակվել են 4 թողարկողի 5 նոր պարտատոմս, ինչպես նաև մեկ թողարկողի պարտատոմսերի 4 թողարկումներ թույլատրվել են առևտրին:
Կնքվել է 11 ՌԵՊՈ գործարք 942.97 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, ինչը 2.5 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը: 2013թ.-ին բոլոր ՌԵՊՈ գործարքները կնքվել են «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից թողարկված արտարժութային պարտատոմսերով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



