Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Վլադիմիր Լենինի մարմինը հուղարկավորել Միտիշեի գերեզմանոցում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Լրագրողների հետ զրույցում նա հիշեցրել է, որ այսօր լրանում է Լենինի մահվան 90-ամյակը և ընդգծել, որ իրենց կուսակցությունը միշտ կողմ է եղել Կրեմլի տարածքում գտնվող գերեզմանոցի վերացմանը և բոլորի աճյունը Միտիշեի հուշահամալիր տեղափոխելուն:

Ժիրինովսկու խոսքով, Լենինի մարմնի պահման համար հարյուր միլիոնավոր ռուբլիներ են ծախսվել: «Իսկ նա մեզ աղետ է բերել, մինչ այժմ չենք կարողանում դուրս գալ այդ իրավիճակից, այդ պատճառով, անհապաղ թաղել և պատմության նոր դասագրքում գրել՝ 5 հեղափոխություն ենք ունեցել, բոլորն էլ պետական հեղաշրջում են»,- առաջարկել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել