Lragir.am-ը գրում է.

Ռեալի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է Դոն Էնրիկե Ինֆանտի շքանշանի ասպետ, որը երկրի պետական բարձրագույն պարգևներից մեկն է: Շքանշանը տրվում է 1960 թվականից՝ Էնրիկեի մահան 500 ամյակի կապակցությամբ, ով ավելի շատ հայտնի է Հենրիխ Ծովագնաց անունով:

Շքանշանը տրվում է Պորտուգալիային մատուցած ծառայությունների դիմաց՝ երկրի մշակույթը, պատմությունը և արժեքները տարածելու համար:

«Սա մեծ պատիվ է ինձ համար»,- Թվիթերի իր էջում գրել է Ռոնալդուն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել