1in.am-ը գրում է.
Իսրայելի իշխանությունները որոշել են դադարեցնել բնակչությանը հակագազ բաժանելու պրակտիկան՝ հաշվի առնելով տարածաշրջանում քիմիական զենքի կիրառման սպառնալիքի զգալի նվազեցումը:
Նախկինում իսրայելցիները, ովքեր վախենում էին հարևան Սիրիայում քիմիական հարձակումներից և հակամարտության միջազգայնացման վտանգից, ժամեր շարունակ հերթ են կանգնել պաշտպանիչ սարքեր ձեռք բերելու համար, որոնք անվճար բաժանվել են փոստային բաժանմունքների միջոցով:
Վախն անհետացել է այն բանից հետո, երբ Սիրիան համաձայնել է քիմիական զենքի պաշարները փոխանցել միջազգային վերահսկողությանը՝ մինչ դրանց ոչնչացումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Վերջին տվյալներով՝ այժմ հակագազով ապահովված է իսրայելցիների 60 տոկոսը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wmiddleeast_245617.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



