1in.am-ը գրում է.

Լոնդոնի Քեմդեն շրջանում գտնվող Roundhouse թատրոնում դեկորացիաների մի մասը ընկել է հանդիսատեսների վրա: Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան, իսկ երկուշաբթի օրը այս մասին հայտնի է դարձել Evening Standard թերթին:

Ականատեսների խոսքերով՝ հանդիսատեսները հայտնվել են հսկայական մետաղե ծածկի տակ այն բանից հետո, երբ կոտրվել է դրա հենարաններից մեկը: Fuerzabruta ներկայացումը կառուցված է խառը ժանրերի վրա, հանդիսատեսը փաստացիորեն մասնակցում է կիսակրկեսային-կիսաթատերական գործողություններին, ուստի դեկորացիայի ընկնելու պահին նրանք անմիջապես հայտնվել են դրա տակ:

Միջադեպի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է. մեկը՝ դեմքի վնասվածքով, մյուսը՝ ոտքի, երրորդը ստացել է ուղեղի ցնցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել