«Շաբաթ օրը, այն նույն ժամին, երբ ԲՀԿ-ն հոգեխանգարմունքի մեջ Ազատության հրապարակում բացականչում էր, որ «այս իշխանությունները մտնում են ժողովրդի ու իրենց գրպանները՝ ռեկետ անելու», «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Հայաստանի թիվ 1 ինքնաթիռը, որին անհամբեր սպասում էր նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Ներկաների աչքից չի վրիպել, որ, ի տարբերություն մնացյալ անգամների, Ծառուկյանն այս անգամ անչափ ընդգծված ու ջերմ է ոդջունել «թագավորի»՝ Սերժ Սարգսյանի մուտքը հայոց հողի վրա։

Դիմավորողների մեջ չի եղել Հովիկ Աբրահամյանը, նա դեռ Հայաստան չի վերադարձել։ Մեզ հաջողվեց ճշտել վերջինիս գտնվելու վայրը, նա գտնվում էր Ավստրիայում՝ Մոցարտի ծննդավայր Զալցբուրգ քաղաքում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել