Հավանաբար Արթուր Միսակյանի համար իսկապես հեշտ չէ լինել ԱԽՔ մամուլի խոսնակ, ՕԵԿ անդամ, ըստ այդմ՝ ՀՀԿ կամակատար, համաժողովրդական անեծքների հասցեատերերից մեկը, և այսքանից հետո ցնցակաթված չստանալ։ Կարծում եմ շատերը կհամաձայնեն, որ ով-ով, բայց ՕԵԿ-ականը ոչ մի բարոյական իրավունք չունի քննադատել այն ուժերին (ՕԵԿ-ի դեպքում կարծում եմ սա որպես մարդու ազատ արտահայտման իրավունքների ոտնահարում էլ չպետք է դիտվի), ովքեր աջակցում են համաժողովրդական պայքարին ու դեմ են արտահայտվում այն ապօրինություններին, որոնց «կողմ» է քվեարկել նաև ՕԵԿ-ը, որը, մի կերպ մտնելով խորհրդարան, իր ետևում ունենալով մոտավոր մեկ Գազելի ուղևորների թվով մազոխիստ կողմնակիցներ, խոսում է այսօր իրենց համար երանելի դարձած 2000 քաղաքացու մասին։
Հ.Գ. Ի գիտություն ցնցակաթվածահարների՝ այդ թիվը շատ ավելին էր ու տասնյակներով կարող է բազմապատկվել, պատրաստվեք նոր ցնցակաթվածների, որոնցից գուցե փրկվել չհաջողվի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10201342691397306?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել