Lurer.com-ը գրում է.
Հեռուստահաղորդավարուհի Կսենյա Սոբչակը բազմիցս է ցնցել իր երկրպագուներին` անսպասելի մտահղացումներով և պահվածքով:
Նա մեկ վերածվել է ձիու, մեկ վամպիր կնոջ, իսկ այս անգամ որոշել է ներկայանալ անօթևանի կերպարով: Նոր կերպարը ցնցել է ոչ միայն հաղորդավարուհու երկրպագուհիներին, այլ նաև սովորական անցորդներին:
Մոխրագույն գլխարկը, մարմնագույն վերարկուն, պատռված ջինսերը ստեղծել են անօթևանի իրական կերպար:
Ի դեպ, Սոբչակն իր նոր կերպարով կիսվել է Թվիթերի իր միկրոբլոգում, որը մեծ քննարկումների առիթ է դարձել:
Մեկնաբանություններում շատերը շնորհակալություն են հայտնել հաղորդավարուհուն, որ նա այդ հիմար կերպարով բարձրացրել է իրենց ինքնագնահատականը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=127744&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



