Մարդիկ պետության մասին կարծիք կազմում ու պետությանը ճանաչում են պետական կառույցների, պետական աշխատողների հետ առնչնվելով: Ի՞նչ կարծիք կարող ես ունենալ պետության մասին, երբ, ասենք ՃՈ աշխատակիցները իրանց պահում են գռդոնչի խուժանի պես: Արագաչափերի տեղադրումը հիմնականում գռդոնչու գաղափարախոսության արտահայտումն է, տուգանքների չափը՝ նույնպես:
Վերջերս փրկարար աշխատող ծանոթներիցս մեկը եկել էր Երևան ու կարմիր լույսի տակ տուգանվել էր 30 հազար դրամով, իսկ նրա աշխատավարձը 60 հազար է. բա՞ խելքին մոտ բան է դա: Ես կողմ եմ արագաչափերին, բայց ոչ թե գռփելու, այլ երթևեկությունը կարգավորելու համար:
Հոդվածը վարորդներին պետք կգա, նայեք:
«Հերիք է որ վարորդը 24 կմ/ժ արագությամբ ավել քշի ու ընկնում է 30 հազարի տակ: Աբսուրդ է, տուգանքի նվազագույն շեմը դրել են նվազագույն զամբյուղի մեկ երկրորդը»
Կից նյութը կարդացեք այստեղ: