
Ավելի քան կես դար շարունակ ամերիկյան ԿՀՎ-ն ու կուբայական աքսորյալները փորձում էին Ֆիդել Կաստրոյին սպանելու միջոց գտնել:
2006թ.-ին ծայրահեղ ծանր վիճակում, աղիքային արյունահոսությամբ Կաստրոն հայտնվեց հիվանդանոցում, սակայն նրան նորից հաջողվում է ապրել: Դե իսկ բազմաթիվ մահափորձերից և ոչ մեկը հաջողությամբ չի պսակվել՝ ամեն ինչ ընթանալով ինչպես Ջեյմս Բոնդի ֆիլմում:
Ֆաբիան Էսկալանտեն, ով ժամանակին պատասխանատվություն էր կրում Կոմանդանտեի կյանքը պաշտպանելու համար, նրա դեմ հաշվարկել է կատարված մոտավորապես 638 մահափորձ: Սա կարող է չափազանց մեծ թիվ հնչել, սակայն պետք է նշել, որ ամերիկյան ԿՀՎ-ն ցանկանումն էր վերացնել նրան, այնպես որ, օգտագործվել են թերևս ամեն հնարավոր տարբերակները՝ ծրագիրն իրականացնելու համար:
Ինչպես տեղեկացրել է Հավանայում ԱՄՆ շահերի պաշտպանության ստորաբաժանման նախկին ղեկավար Ուեյն Սմիթը, Կուբան այնպիսի ազդեցություն ուներ ԱՄՆ-ի վրա, ինչպես լեգենդներում լիալուսինը՝ մարդագայլի:
Կաստրոյի դեմ կազմակերպված բազմաթիվ մահափորձերից ամենատպավորիչները ներառվել են անգլիական 4-րդ ալիքի կողմից նկարահանվող վավերագրական ֆիլմում, որը վերնագրված է «638 միջոց Կաստրոյին սպանելու համար»: Այն առաջին անգամ հեռարձակվել է 2006թ.-ի նոյեմբերի 28: Ֆիլմի հետ լույս է տեսել նաև նույնանուն գիրք, որը գրվել է թոշակառու Էսկալանտեյի կողմից, մարդ, ով որպես ղեկավար աշխատելով Կուբայի գաղտնի ծառայություններում, մեծ դեր է խաղացել բազմաթիվ մահափորձերի կանխման գործում: Իսկ դրանք իսկապես երբեմն բավականին տարօրինակ բնույթ են կրել: Ինչպես, օրինակ, մի դեպքում ծխախոտը պետք է պայթեր Կաստրոյի դեմքին:
Իմանալով, որ Կաստրոն սիրում էր Կուբայի ափերին սկուբա դայվինգով զբաղվել, ԿՀՎ-ն փափկամորթերի աճեցման մեջ մեծ ներդրումներ էր արել, որպեսզի այնպիսի մեծ խեցի կարողանան գտնել, որի մեջ հնարավոր կլիներ անհրաժեշտ քանակությամբ մահացու պայթուցիկներ տեղադրել ու ներկել այնպես, որ այն իր չափով ու տեսքով գրավի Կաստրոյի ուշադրությունը: Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ այս ծրագիրը չի իրագործվել: Մեկ այլ մահափորձ, կապված Կաստրոյի ջրասուզման հետաքրքրություններն իր դեմ օգտագործելու հետ, այնպիսի ծրագիր էր, ըստ որի, Կաստրոյի ջրասուզման համազգեստը պետք է վարակեին այնպիսի սնկերով, որը նրան քրոնիկ ու օրգանիզմը թուլացնող մաշկային հիվանդությամբ վարակեր:
Նրա դեմ այսքան մահափորձերի կազմակերպման պատճառներից մեկն այն էր, որ նա երկար ժամանակ կանգնած էր իշխանության գլուխ: Նրա դեմ մահափորձերը սկսեցին իրականացվել 1959թ.-ի հեղափոխությունից անմիջապես հետո, որն էլ նրան իշխանության էր բերել: 1961թ.-ին, երբ Կուբայի աքսորյալներն ու ԱՄՆ կառավարությունը փորձեց նրան իշխանությունից զրկել, մտադրություն կար սպանել ինչպես նրան, այնպես նաև Ռաուլ Կաստրոյին ու Չե Գևարային: Դրանից երկու տարի անց, այն օրը, երբ ԱՄՆ նախագահ Քենեդին սպանվեց, Կաստրոյին սպանելու համար Փարիզից հատուկ գործակալ է ուղարկվում, սակայն, ինչևէ, նա ձախողվում է:
Մեկ այլ դեպքում Կաստրոյի նախկին սիրուհին էր վարձվել նրան սպանելու համար. այս մասին հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Պիտեր Մուրը: ԿՀՎ-ն կնոջը թունավոր հաբեր է տվել, որը նա պետք է պահեր սառը կրեմի մեջ, սակայն այն սկսեց հալվել, ու կինը որոշեց հալվող կրեմը լցնել Կաստրոյի բերանը նրա քնած ժամանակ: Սակայն դա, իհարկե, այնքան էլ լավ միտք չէր: Ինչպես հայտնել է այս կինը, Կաստրոն արդեն գլխի էր ընկել, որ նա պատրաստվում էր սպանել իրեն, ու իր սեփական ատրճանակը հանձնել նրան՝ իրեն սպանելու համար, սակայն կինը ասել է, որ չի կարող դա անել:
Վերջին տարիներին Կաստրոյի դեմ մահափորձերից մեկի ժամանակ` 2000թ.-ին, երբ Կաստրոն ժամանել էր Պանամա, պլանավորվում էր 90 կգ պայթուցիկ տեղադրել այն ամբիոնի տակ, որտեղ նա պետք է ելույթ ունենար: Կաստրոյի անձնական անվտանգության աշխատակիցների թիմը իրենց սեփական ստուգումներն էր անցկացնում՝ համոզված լինելու համար, որ ամենինչ ապահով է, ու կարողանում են կանխել մահափորձը, որի արդյունքում չորս մարդ է ձերբակալվում, այդ թվում նաև Կուբայի աքսորյալ ու ԿՀՎ նախկին գործակալ Լուիս Պոսադան: Նրանց բոլորին ավելի ուշ ներում է շնորհվել, ու նրանք ազատ են արձակվել:
Ինչպես երևում է, Պոսադան այն քչերից էր, ով բազմաթիվ անգամ փորձել է Կաստրոյի կյանքին վերջ դնել, սակայն նրան դա չի հաջողվել: Այժմ նա Թեքսասի Էլ Պասոյի բանտում է:
Կաստրոյի մահափորձերը երբեմն բավականին պարզ բնույթ են կրել: Մի անգամ ԿՀՎ-ն նույնիսկ փորձել է սովորական մարդկանց վարձել ու ատրճանակով մահափորձ կազմակերպել: Կաստրոյի դասընկերներից մեկը պլանավորում էր կրակել նրա վրա հենց փողոցում՝ օրը ցերեկով: Մեկ այլ դեպքում համալսարանի շենքից դիպուկահարը փորձել է կրակել նրա վրա, սակայն անվտանգության աշխատակիցելը բռնել են նրան ու կանխել սպանությունը: Բոլոր այս դեպքերում սովորական ատրճանակով սպանության փորձերը նույն արդյունավետությունն էին ունենում, ինչ մյուս` թունավորելու ու պայթուցիկներ օգտագործելու դեպքերում:
ԱՄՆ-ն պաշտոնապես արդեն դադարեցրել է Կաստրոյի դեմ բոլոր մահափորձերը: Այնուամենայնիվ, մինչև հիմա Կաստրոյին ուղարկվող ամեն տեսակ նվեր ամենայն մանրամասնությամբ ստուգվում է՝ հաշվի առնելով մահափորձ իրականացնողների ստեղծարարությունը՝ ինչպես պայթող ծխախոտի դեպքն էր 60-ականներին իրականացված ԱՄՆ ԿՀՎ-ի կոմից:
Այս բոլոր մահափորձերը մեծապես ազդել են Կաստրոյի ապրելակերի վրա: Իր պաշտոնավարման առաջին տարիներին Կաստրոն սովորություն ուներ միայնակ քայլել դրսում, սակայն շուտով նա դադարեց իր հին սովորություններով ապրել, բացի այդ, Կուբայում Կաստրոն ստիպված էր 20 անգամ փոխել իր բնակության հասցեն:
Այդ ընթացքում Կուբայում մարդիկ քննարկում ու կատակում էին Կաստրոյի դիմացկունության ու անմահության մասին: Մի քանի տարի առաջ «The New Yorker»-ը գրել էր այն մասին, որ նրան գալապագոսյան կրիա էին նվիրել, իսկ Կաստրոն չէր ընդունել այն` իմանալով, որ այն ընդամենը 100 տարի է ապրում. «Հենց դրանում է խնդիրը, որ կապվում ես տնային կենդանիներին, իսկ հետո, երբ նրանք մեռնում են, ու դու ծանր ես տանում նրանց կորուստը»,-ասել է Կաստրոն:



