10 Ցնցոտիներ, ցեխ ու մրջյուններ նետելու փառատոն
Մոտ 1000 տարի է, ինչ Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնքում նշվում է ֆառապադա փառատոնը: Ֆառապադան նախորդում է Մեծ Պահքին: Ակնկալվում է, որ Մեծ Պահքի ընթացքում մարդիկ պետք է զսպվածություն ու սակավակեցություն դրսևորեն: Գալիսիայում տարօրինակ կերպով են նախապատրաստվում Մեծ Պահքին: Դրան նախորդող ժամանակահատվածում բնակիչները իրար վրա նետում են ցնցոտիներ և մրջյուններ: Հավաքվածներից մեկը խոնավ ու ցեխոտ փալաս է նետում դիմացինի վրա, ինչից հետո բոլորը սկսում են նույն կերպ վարվել: Մարդիկ իար վրա շպրտում են ոչ միայն կեղտոտ փալասներ, այլև բռով շպրտում են մրջյուններով լեցուն ցեխ, սակայն դրանք սովորական մրջյուններ չեն, այլ հատուկ տեսակի կծող մրջյուններ:
9 Այծերի նետման փառատոն

Իսպանացիներն, անշուշտ, սիրում են իրենց տարօրինակ փառատոնները: Ամեն տարի հունվար ամսվա չորրորդ շաբաթ օրը Մանգանեսե դե լա Պոլվորռոսայ ինքնավար համայնքի բնակիչները հավաքվում են՝ Վինսենտ դե Պոլի պատվին կազմակերպված փառատոնին մասնակցելու համար: Այս փառատոնը նշվում է դեռևս անհիշելի ժամանակներից: Փառատոնի ժամանակ մի երիտասարդ մարդ այծ է գտնում գյուղից, կապկպում է նրան և տանում տեղի եկեղեցու զանգակատան ամենաբարձր հատվածը: Ապա նա նետում է այծին և այն ընկնում է 15 մետր ներքև: Ներքևում կանգնած գյուղացիները բռնում եմ այն: Գյուղի իշխանությունները արգելել են այս փառատոնի անցկացումը, սակայն գյուղացիները առանձնապես հաշվի չեն առնում այդ արգելքը և շարունակում են իրականացնել այծի նետման փառատոնը: Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր գործակալություններ իրենց դժգոհությունն են հայտնել այս փառատոնի առնչությամբ, սակայն մարդիկ շարունակում են նշել այս տոնը:
8 Մարտա դե Ռիբարտեմեի տոնը

Երբևէ տեսել եք այնպիսի տոն, որի ժամանակ օգտագործվում են դագաղներ: Պարզվում է, որ Իսպանիայում դագաղների ուղեկցությամբ տոնակատարությունն այնքան էլ զարմանալի բան չէ: Ամեն տարի Լաս Նիեվեսի այն բնակիչները, ովքեր նախորդ տարում մահվան շեմին են հայտնվել, գնում են պատարագի՝ հարության սրբի՝ Մարտա դե Ռիբարտեմեի տոնը նշելու: Տարօրինակն այն է, որ նրանք հայտնվում են պատարագին կա՛մ ձեռքին դագաղ պահած, կա՛մ դագաղի մեջ պառկած: Պատարագից հետո բոլոր դագաղները տարվում են Լաս Նիեվեսի մոտակա բլուրը, որտեղ կանգնեցված է Մարտա դե Ռիբարտեմեի արձանը: Տոնի ժամանակ փողոցներում խարույկ են վառում, իսկ վաճառականները հեղեղում են փողոցները տոնի հետ կապված զանազան կրոնական պարագաներով:
7 Էլ Կոլաչո

Էլ Կոլաչո ամենամյա փառատոնը նշվում է 1620 թ.-ից ի վեր: Փառատոնի ժամանակ նախորդ տասներկու ամիսներին ծնված երեխաներին դնում են ներքնակների վրա: Կաստրիլիո Դե Մուրսիա համայնքի մեծահասակ տղամարդիկ հագնում են սատանայի շորեր և հերթով թռչում են երեխաների վրայով: Փառատոնի արդյունքում հաճախ տուժողներ են լինում: Հետաքրքիրն այն է, որ հիմնականում մեծահասակներն են վնասվածքներ ստանում: Ասում են, որ Էլ Կոլաչոն ազատագրոմ է երեխաներին իրենց նախահայրերի գործած մեղքերից, որոնք ժառանգաբար փոխանցվում են իրենց: Սա ասես մկրտության տարօրինակ տեսակ լինի: Բենեդիկտոսը XVI-ը տեղի քահանաներին խնդրել է հեռու մնալ այդ փառատոնից, քանի որ այն վտանգավոր է և հակասում է կաթոլիկական կրոնին:
6 Ցլավազք
Ցլավազքին կարող են միանալ բոլոր ցանկացողները: Ամենահայտնի փառատոններից է իննօրյա փառատոնը, որը 1910 թ.-ից ի վեր տեղի է ունենում Իսպանիայի Պամպլոմա քաղաքում: Ցլերին հավաքում են մի տեղ, հետո նրանց բաց են թողնում, և նրանք սկսում են վազել: Մարդկանց հսկայական ամբոխ է հավաքվում նրանց մոտ, և մարդիկ սկսում են վազել ցլերի առջևից: Այս ավանդույթի պատճառով մահացել է 15 մարդ: Ցլավազքի ընթացքում վերջին մահը գրանցվել է 2009 թ.-ին: Ամեն տարի 200-300 մարդ վնասվածքներ է ստանում ցլավազքի ընթացքում:



