1. Փաշինյանը բոլորից ավելի է տեղեկացված, որ Վ. Օսկանյանի գործով դատախազը կարող է մտնել ԱԺ: Արձանագրենք` Փաշինյանը ու միայն Փաշինյանն առաջինը հնչեցրեց ու զոնդաժ արեց ԱԱԾ-ի և դատախազության, դեռևս ոչ վերջնական, որոշումը:
2. Փաշինյանը ընդունում է, որ Օսկանյանի դեմ հարուցված գործը կարող է և շինծու լինել, բայց նրա այլ մեղքերի համար ինքը կողմ է քվեարկելու: Սրանով ԱԺ պատգանավորն ամբողջությամբ լեգիտիմացնում է 2008-ին չորս պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ որոշումը: Ակնհայտ է, որ Լեդի Հակոբը, Սասուն Միքայելյանը երբեք չեն փայլել իրենց օրինապաշտությամբ: Եվ հավանաբար, օրինախախտումներ թույլ տված կլինեն:
3. Նիկոլ Փաշինյանը մեղադրում է Օսկանյանին հանցավոր իշխանության հետ համագործակցելու մեջ: Այս, հյուսիսկորեական մոտեցումը տանում է նրան, որ մի օր հանցավոր իշխանության նախկին և ներկա դեմքերը կսկսեն հրապարակային պատմել, թե ժամանակին ով ինչ պատվեր է տվել Նիկոլին, ինչը` որքան է արժեցել և այլն, և այլն: Ավելի սերտ համագործակցություն հանցավոր իշխանության հետ, վստահ եմ, դժվար լինի գտնել:

Կցված նյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել