Yerkir.am-ը գրում է.
Մեր երկրում խնդիրները փոխկապակցված են, գալիս է մի պահ, երբ այն շերտը, որը դուրս չէր գալիս փողոց բողոքելու, օրերից մի օր խնդիրը գալիս ու ծանրանում է հենց այդ շերտի վրա: Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով հունվարի 18-ին Ազատության հրապարակում պարտադիր կուտակային համակարգի դեմ ուղղված հանրահավաքի մասին, ասաց ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը:
Նշենք, որ նա ևս մասնակցում էր այդ հանրահավաքին, չնայած այն հանգամանքին, որ կուտակային կենսաթոշակային համակարգը իր վրա չի տարածվում, որովհետև որքան էլ ցանկանա, չի կարողանում անտարբեր մնալ:«Այո, համակարգն ինձ վրա չի տարածվում, բայց սա իմ երկիրն է, իմ ընկերներն են այստեղ ապրում, ու համարում եմ, որ այսօրվա իրավիճակում այսպիսի օրենք իրավունք չունեն գործողության մեջ դնեն»,- ասաց Սուրեն Թադևոսյանը: Նրա խոսքով` մինչև մարդկանց մոտ վստահություն չլինի պետության հանդեպ, հնարավոր չէ նման օրենքներ ընդունել, որովհետև մարդկանց 99 տոկոսը համոզված են, որ իրենց վճարած գումարներից 20-30 տարի հետո ոչ ոք ոչինչ չի տեսնելու, մանավանդ որ դրա փորձը Սովետական Հայաստանն ունի:
Սուրեն Թադևոսյանը չի հավատում, որ օրենքը կհանվի, բայց պետությունն էլ պետք է հասկանա, որ ժողովուրդը դեմ է, ուրեմն հասարակության ինչ-որ խոցելի շերտերի համար պետք է դոտացիներ մտցվի: Ինչ վերաբերում է հանրահավաքի ազդեցությանը, որպես ճնշման մեխանիզմ, ռեժիսորը կարծիք հայտնեց, որ ցավոք, կառավարության շատ ներկայացուցիչների մոտ հանրահավաքները ընկալվում են որպես սովորական երևույթ: Նրա հավաստմամբ, իշխանությանը պարտադրել են այս օրենքն ընդունելը, չնայած, մյուս կողմից, Թադևոսյանը կարծում է, թե կարող են պարտադրել 1-2-3 հարց, բայց ոչ` ինչ ասեն` մերոնք էլ անեն
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



