1 Ինչպե՞ս գտնել կոնկրետ բառ կամ բառաձևը
Բառը դրեք չակերտների մեջ (” “) և Google-ը կորոնի այն էջերը, որտեղ հստակ այդպիսի արտահայտություն կամ բառաձև գոյություն ունի:
Օրինակ.
["Ես իմ անուշ Հայաստանի"]
2 Ինչպե՞ս մեջբերում գտնել, որտեղ բառ է բաց թողնված
Մեջբերման մեջ բա՞ռ եք մոռացել: Ձեր մեջբերումը չակերտների մեջ վերցրեք, իսկ բացակայող բառի փոխարեն աստղանիշ գրեք: Մեջբերումը կգտնվի բաց թողնված բառի հետ միասին:
Օրինակ.
["գիշեր փողոց * դեղատուն"]
3 Ինչպե՞ս գտնել ցանկացած մի քանի բառ միաժամանակ
Ուղղակի թվարկեք համապատասխանող տարբերակները ուղղահայաց նշանով ( | ) և Google-ը կփնտրի նյութեր այդ բառերով:
Օրինակ.
[նարինջ | կաքավ | շամպայն]
4 Ինչպե՞ս մեկ նախադասության մեջ առանձին բառ գտնել
Այս դեպքում կարելի է օգտագործել «ամպերսանդ» ( & ) անունով հրահանգը: Եթե բառերը միացնեք այս նշանով, ապա Google կգտնի այն նյութերը, որտեղ այդ բառերը ներառված են մի նախադասության մեջ:
Օրինակ.
[Թամանյանի հուշարձան &Երևան]
5 Ինչպես գտնել մի նյութ, որը հստակ բառ է պարունակում
Անհրաժեշտ բառի դիմաց դրեք գումարման նշանը (+)՝ առանց առանձնացնելու բառից: Որոնման մեջ կարելի է մի քանի բառ ընդգրկել:
Օրինակ.
[Փոքրիկ իշխանը +վեպ]
6 Ինչպես որոնումից բառ բացառել
Դրեք մինուսի նշանը այն բառից առաջ, որը չեք ցանկանում տեսնել պատասխաններում: Այդպես կարելի է մի քանի բառ հանել:
Օրինակ.
[the beatles let it be -rock - mccartney]
[գործվածքների սխեմաներ-գնել]
7 Ինչպե՞ս որոնում կատարել կոնկրետ լեզվով
Այդ գործողության համար անհրաժեշտ կլինի site օպերատորը: Այն թույլ է տալիս որոնման մեջ նշել այն կայքը, որտեղ հարկավոր է որոնում կատարել: Site բառից հետո անպայման միջակետ դրեք:
Օրինակ.
[հհ սահմանադրություն site: parliament(կետ)am]
8 Ինչպե՞ս հստակ ֆորմատի նյութեր գտնել
Ձեզ հարկավոր է mime օպերատորը: Սկզբում գրեք mime, ապա միջակետ, այնուհետև նյութի այն ֆորմատը, որը Ձեզ անհրաժեշտ է: Օրինակ, pdf կամ doc:
Օրինակ.
[դիմում mime:pdf]
9 Ինչպե՞ս կոնտրետ լեզվով փնտրել կայքերում
Օպերատոր lang-ի միջոցով կարելի լուծել այս խնդիրը: Lang-ից հետո միջակետ դրեք և գրեք, թե որ լեզվով են Ձեզ նյութեր հարկավոր: Եթե ռուսերեն, ապա պետք է ru նշել, եթե հայերենը՝ am: Անգլերենը նշվում է որպես en, ֆրանսերենը՝ fr:
Օրինակ.
[void glClearColor lang:ru]



