Aysor.am-ը գրում է.
Այսօր` ժամը 08.00-ի սահմաններում, Վաղարշապատի հիվանդանոցում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՊՆ քննչական ծառայությունից:
ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի խոսքով՝ զինվորը մահացել է հիվանդությունից: ՊՆ քննչական ծառայությունում կատարվում է քննություն: Դեպքի մանրամասները ճշտվում են:
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2014/01/20/soldier-edik-shahnazaryan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



