15 մայիսի, 1990թ. Ուոլ Ստրիթ Ջըրնլ
Էմիթի Շլեյս
«Հայ աքսորեալը գրում է անկախութեան հիմներգը»
թարգմանեց Սոս Աւետիսեանը
Այս օրերին Միխայիլ Գորբաչովի առջեւ ծառացած բոլոր փորձութնիւններից առաւել ծանրերից մէկը նրան սպառնում է Գլենդելից, Կալիֆորնիա նահանգ: Գլենդելում է ապրում Պարոյր Հայրիկեանը` մի հանդուգն հայ, ումից, Սովետները կարծում էին, թե գլուխն ազատել են` 1988թ.-ին քաղաքացիութիւնից զրկելով եւ Եթովպիայ արտաքսելով: Աքսորեալ ժողովրդավարն այսօր Հայաստանի Գերագոյն խորհրդի ընտրութիւնների համար գրանցուած թեկնածու է: Հայաստանը դեռ չի հասել անկախութիւն հռչակելու հանգրուանին, ինչպէս Լիտուան: Սակայն ընտրողները, ովքեր հոյս ունեն, որ առաջիկայ կիրակի օրը կայանալիք ընտրութիւնը փոփոխութիւններ է բերելու, երթով անցնում են փողոցներով և վանկարկում` «Հայրիկեան, անկախութիւն»: Վերջերս Ուոլ Ստրիթ Ջըրնլի խմբագրատանը նախաճաշի ժամանակ պրն Հայրիկեանն ուրվագծեց Հայաստանի ապագան. «Նախեւառաջ մեզ անհրաժեշտ է քաղաքական անկախութիւն, որից հետո միայն` տնտեսական. չէ՞ որ գլուխն ավելի կարեւոր է, քան ստամոքսը»: Նա անհանգստանում է Խորհրդային Միութիւնում ծայր առած անկախական շարժումների համար. «Լիտվայից հետո, համոզված ենք, արևմտեան կառավարութիւնները կոմունիստների կողմնակիցներն են, իսկ ժողովրդավարական շարժումները միայնակ են մնացել»: Հայրիկեանի կարծիքով, դրա պատասխանը պէտք է լինի այն, որ անկախական շարժումները ձեռք-ձեռքի տան, միավորուեն: Անցյալ տարի Փարիզում Հայրիկեանի օգնութեամբ հիմնուեց «Ժողովրդավարութիւն եւ անկախութիւն»-ը` ամպհովանի մի կազմակերպութիւն, որը համախմբեց Խորհրդային Միութեան բազմաթիւ հանրապետութիւնների ժողովրդավարամետ շարժումների առաջնորդներին: «Ժողովրդավարութիւն և անկախութիւնը» գործում է գլենդելեան մի գրասենյակից, որտեղ հեռաձայնի ինքնապատասխանիչը զանգահողներին պատասխանում է անգլերեն և հայերեն: Աշխարհի` Հայրիկեանի անկիւնից հնչող ժողովրդավարական հերոսականութեան մասին լրատվութիւնը ստուէրուել է հայերի և ադրբեջանցիների հակամարտութեան մասին լուրերով: Պրն Հայրիկեանը դասական հայկական դիրքորոշման կողմնակից է. նա հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղի վիճարկուող տարածաշրջանը Մոսկվան է «վերցրել» հայերից և տուել ադրբեջանցիներին: Բայց պրն Հայրիկյանը պնդում է, որ Մոսկուան ազգամիջեան հակամարտութիւնը հիմնականում հրահրում է` անկախութեան պայքարը նսեացնելու նպատակով: Հակամարտութիւնը բորբոքելու համար վերջին վեց ամիսների ընթացքում Մոսկուան ապստամբող երկու կողմերի համար էլ բաց է արել տանկերի և զինամթերքի իր զինանոցները: Հունուարին Մոսկուան «աչք փակեց» վեց օր շարունակուող ջարդի ժամանակ, երբ ավելի քան 100 մարդ սպանուեց: Այսօր, ասում է նա, ադրբեջանցիներն ու հայերը գրեթէ յոյս չունեն, որ իրենց հայրենի տարածքներում կհաղթահարվեն դժվարութիւնները: Բայց նա յուսով է, որ միջազգային հանդիպումները, ինչպիսին, օրինակ, հուլիսի 4-ին Պրահայում կայանալիք` Չեխիայի նախագահ Վացլավ Հավելի կազմակերպած հանդիպումն է, կմեղմեն բռնութիւնները: Յոյսն այնպիսի մի բան է, որի փորձառութիւնը պրն Հայրիկեանը լիուլի ունի: «Ես շատ երիտասարդ էի, - ասում է նա` մտաբերելով իր առաջին բանտարկութիւնը 1969-ին. նրան բանտարկեցին այն ժամանակ Հայաստանում գործող միակ ոչ կոմունիստական կուսակցութեան` Ազգային միացյալ կուսակցութեան ղեկավարի իր գործունեութեան համար, - Բայց ես իսկական հակակոմունիստ էի»: Չորս տարի նա անցկացրեց բանտում, ընդ որում` պատժի զգալի մասը կրեց պատժախցում: 1974թ.-ին նա նորից կալանաւորուեց և այս անգամ բանտում մնաց մինչև 1988թ.-ը: Կյանքի 41 տարուց 17-ն անցկացրել է տարբեր կալանաւայրերում և աքսորում: Ճաղերի ետևում անցկացրած ժամանակը պրն Հայրիկեանի համար եղել է այն խնդրի շուրջ մտածելու ժամանակ, թե Հայաստանին ազատութեան որ ճանապարհն է պետք: «Ես ինձ հարցնում էի` ո՞րն է յեղափոխական ճանապարհը եւ ո՞րն է խաղաղ ճանապարհը»: Բանտում նա նոր եզրոյթ սովորեց, որը նրան խաղաղ լուծում էր հուշում` հանրաքուէ: «Երբ բանտից դուրս գալուց հետո ես խոսեցի «հանրաքուէի» մասին, մարդիկ չգիտեին, թե ես ինչ ի նկատի ունեմ: Ստիպված էի բացատրել – հանրաքուէն ժողովրդավարությիւնն է գործողութեան մէջ»: Բանտային տարիները նա օգտագործեց նաեւ Հայաստանից դուրս ծավալուող անկախական շարժումներն ուսումնասիրելու համար և սովորեց լատվերեն այնքան լավ, որ լատվերեն-հայերեն թարգմանութիւններ էր անում: Պարոն Հայրիկեանին ազգային խորհրդանիշ դարձրած տաղանդներից մէկն էլ երգեր գրելու նրա ձիրքն էր: Խորհրդային դատարանում ազատազրկման հերթական դատավճռից առաջ իր վերջին խոսքում նա ասել է. «Դուք կարող եք սպանել ինձ, բայց իմ մահից հետո դուք ստիպուած կլինեք պայքարել իմ երգերի դեմ»: Նրա խօսքերը ճշմարիտ դուրս եկան: Հայերը երգում են նրա քնարական երգերը. «Մենք գերուած ենք, աքսորուած ենք, բայց Երկիր, դու ազատ կլինես»: Ի վերջոյ Սովետները դիմեցին իրենց «բոռին» արտաքսելու քայլին: Բայց նոյնիսկ այս պլանը սկզբնական փուլում ձախողուց. օտարերկրեայ կառավարութիւնները հրաժարւում էին ընդունել պրն Հայրիկեանին` եթէ նա սեփական կամքով չգար, մինչդեռ պրն Հայրիկեանը նախընտրեց բանտը հայրենիքում, քան թե աքսորը այլուր: Վերջապէս Սովետները գտան մի երկիր, որը կարծես, առանձնապէս դես ու դեն չէր ընկնում այն մտքից, թէ պրն Հայրիկյանն արդեոք ուզում է արտագաղթել, թե ոչ. այդ երկիրը Եթովպիան էր: Իրեն դայակութիւն անելու համար նշանակուած եոթ ԿԳԲ-ականների եւ մի բժշկի ուղեկցութեամբ հային նստեցրին ինքնաթիռ, որը ինըժամեայ թռիչքից յետոյ նրան Մոսկվայից հասցրեց Ադիս Աբեբա: Այնտեղ պրն Հայրիկեանին ապաստան տրամադրեցին ԱՄՆ դեսպանութիւնում: Ավելի ուշ, Փարիզում նա վերադարձրեց ԿԳԲ-ի տված մի զույգ կոշիկը: «Սրանք խորհրդային հեղափոխական թանգարանի համար են, - ասացի ես, - Խորհրդային Միությունից բռնի կերպով արտաքսված վերջին մարդու կոշիկները»: Տարօրինակ է, բայց հերոսության այս տեսակը միշտ չէ, որ պատշաճ ընկալում էր գտնում Գլենդելի մեծաթիւ հայկական համայնքում: Բազմաթիվ հայեր պատմականորեն Մոսկվան դիտարկել են որպէս հայ ժողովրդի պաշտպան Թուրքիայից` մի երկրից, որը յոթ տասնամյակ առաջ սպանդի է ենթարկել բազում հայերի: Նույնիսկ այսօր Կալիֆորնիայի շատ հայեր պրն Գորբաչովի հանդէպ հանդուրժողական վերաբերմունքի ջատագովն են: Նրանք զայրացել էին, երբ թուրքական թերթերից մեկին տուած հարցազրույցի ժամանակ պրն Հայրիկյանն ասել էր, թե թուրքերն ու հայերը պետք է մոռանան իրենց միջև եղած հին տարաձայնութիւնները: Բայց Մոսկուային ավելի մոտ եղած հայերը` Խորհրդային Հայաստանում ապրող հայերը «ցանկանում են իմ վերադարձը», - ասում է պրն Հայրիկեանը: Այս պահին պրն Հայրիկեանի անունը նախընտրական քուէաթերթիկում է: Արդեո՞ք հայերը սրանից զատ այլ կերպ կշփվե՞ն սեփական երկրի ազգընտիր թէկնածուներից մեկի հետ` կախված է Միխայիլ Գորբաչովից: Պրն Հայրիկեանն, օրինակ, լավատես է. «Մի քանի տարի առաջ Գորբաչովն ասում էր, որ Խորհրդային Միութեանը պէտք չէ բազմակուսակցական համակարգ: Հիմա այլ բաներ է ասում»: «Ամեն մի փոփոխութիւն, - ասում է Հայրիկեանը, - լավ է Հայաստանի համար»: