Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից 37 կիլոմետր հեռավորության վրա Մարտունի վարչական շրջանում գտնվող Տնջրի ծառը (ծառատեսակը Չինարի) 2028 տարեկան է, որը, տեղացիների պնդմամբ, նախկին Խորհրդային Միության երկրներում ամենատարեց ծառն է:
Ծառն ունի 54 մետր բարձրություն, իսկ բնի շրջանագիծը 27 մետր է: Ծառի փչակի մակերեսը 44 քմ է, իսկ սաղարթները 1400 քմ տարածքով հովացնում են:
Ծառի փչակում մարդիկ գրություններ են կատարում։ Թեև մոմ վառելն արգելված է, սակայն այցելուները մոմ վառում են հենց ծառի փչակում, ինչը վտանգում է ծառի գոյությունը:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=510558055658146&set=a.431990426848243.92025.423525634361389&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



