Փաստորեն Սեյրան Օհանյանի այն հայտարարությունը, որ Մհեր Խլղաթյանը բռնության չի ենթարկվել, միտումնավոր էր և հավանաբար ինչ-որ մեկին փրկելու նպատակ է հետապնդում, այլապես հաջորդ օրը Մարգարիտա Խաչատրյանին չէին գործուղի սուտ ու կեղծիք տարածելու:
Վստահաբար ասում եմ, որ սույն տիկինը չի այցելել հոսպիտալ և չի տեսել Մհեր Խլղաթյանին: Նա պարզապես հանձնարարություն է ստացել խեղաթյուրելու իրողությունը, բանակում տիրող անմարդկային և խայտառակ վիճակը: Մհեր Խլղաթյանը հենց այն օրինակն է, որից կարող եք հետևություն անել, թե ինչպես ենք զինվորներ կորցնում բանակում:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել