Ամենասարսափելին էն ա, որ պաշտոնական անձանց թվում ա, որ իրանք խաղ են անում, աշխարհն էլ հետները։ Ո՞վ ա տեսել սենց անլուրջ, մանկամիտ էլիտա, ուշք ու միտքը շարիկ գլորելն ա։
Ախար ո՞նց բացատրես մարդկանց, որ դիվանագիտություն կա, պետություն կա, քաղաքականություն կա։ Երբ որ դու սովորական մարդ ես, ինչ ուզում ես ասա, ինչ միտք ուզես՝ ծնի, լավ, եթե պատգամավոր ես, էիլ, քանի որ ոչ մեկ պատգամավորներին լուրջ չի վերաբերվում, կանցնի կգնա։ Բայց երբ որ դու կառավարության անդամ ես, այն էլ իշխող կուսակցության ներկայացուցիչ, ամբողջ լուրջ աշխարհը բառերիդ լուրջ ա վերաբերվում։ Հիմա արի թուրքերին կամ ճապոնացիներին բացատրի, որ նախարարը ոչ թե դիվանագիտորեն ասեց մի բան, որը չէր կարող ուղիղ տեքստով ասել նախագահը, բայց մէսիջ էր ու չգիտեմ ինչ, այլ պարզապես նախարարը պարապ ա մնացել ու խաղ ա անում, որ կայֆ բռնի ու ղժժա, երբ ինչ-որ «Ճ» դասի ադրբեջանական թերթ մեկնաբանություն անի /որը ես անձամբ տեսել եմ սպիտակ հողաթափիկներով դագաղի մեջ/։
Օրինակ, եթե թուրքական ԺԷԿ-ի պետ մի բան ասի ընդհանուր քաղաքականության մասին, մենք վստահ գիտենք, որ մի բան կա, երեւի իրանք էլ կարծում են, մերոնց ասածն ա տկեվանց իմաստներով։
Մի՜ արեք, մի խոսեք, ձեռ մի տվեք, դուք մի բան դուրս եք տալիս, մենք ու մեր էրեխեքը պետք ա պատասխան տանք, չե՞ք ջոկել։ Չե՞ք զգում, որ ամենինչ թարս ա աճում, ինչին կպնում եք։ Հարցը Թուրքիայի ռեակցիայից վախենալը չի, հիմա եթե պետությունը որոշի պատերազմ հայտատարել թուրքերին ու վերջին մարտը տալ, էդ ուրիշ, բայց սենց մի բան բլթցնելով չի։ Հիշեք, էն վախտ ասում էին մի խաղա թուրքերի հետ, այ ինքնուս շախմատիստ, չլսեց, բայց դե նա գոնե ֆորմալ առումով նախագահ էր, ասենք թե ինչ-որ տեղ գոնե արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող ի պաշտոնե, դու ու՞ր ես խցկվում։
Իսկ բուն քննարկումը իհարկե, կարա լինի, չնայած անիմաստ ու ժամանակավրեպ ա, էս հարցը դեռ 1918 թվին էր քննարկվում, հիշեք Արարատյան կամ Երեւանյան հանրապետությունը, բայց եթե Աշոտյանը էդքան ուզում ա խորանա, թող նախ աթոռը լքի, նոր զբաղվի դրանով։