Մարդկանց մեծամասնությունը նորույթն ըստ կարդացածի, կամ մեկ մարդու ասելով չի կարող ընդունել:
Պետք է կողքից մի 20 -30 "հեղինակավորներն" ասեն, այ էն ժամանակ մտածել էլ պետք չէ- իհարկե ճիշտը դա է:
Ցավոք, մեր դեպքում նորույթի հարց էլ չէ, ազգին ոչնչացրած պարտությունների տանող մեկ քայլանոց աբսուրդներ են, որոնք քննարկել էլ հնարավոր չէ:
Հարց տուր նմաներին՝ թքած ունեն քո էլ, նորույթի էլ ու աբսուրդի վրա էլ: Իրեն ասել են ճիշտն էս ա, էս երգը երգի:
Ու երգում է 5 տարի, 10 տարի, 25 տարի:
Ինչի սովոր են, այն էլ քաղցր է՝ նույնիսկ ստրկությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել