1in.am-ը գրում է.
Մադոննան պատրաստվում է այս տարի Լոս Անջելեսում իսպանական արվեստի դպրոց բացել:
Երգչուհու խոսքերով` ինքը «վաղուց էր ցանկանում արժանին մատուցել հին և բարի ֆլամենկոյին, որով հիացած է դեռևս նախորդ հարյուրամյակի 80-ականներից»: Այն ժամանակ Մադոննային, ով դեռևս հայտնի չէր, հրավիրել են երգելու Մադրիդում` VIP երեկույթի ժամանակ, որին ներկա են եղել կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը, երգիչներ Միգել Բոսեն և Ռոսարիո Ֆլորեսը:
Հենց այդ երեկո, ինչպես խոստովանել է Մադոննան, ինքը հրապուրվել է ֆլամենկոյով` ուղղակի սիրահարվելով այդ պարին և այն ամենին, ինչ կապված է դրա հետ:
Այս մասին գրում է Rosbalt-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_245117.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել