Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայկական հանրագիտարանի նախկին ավագ գիտական խմբագիր Սեդրակ Կրկյաշարյան հերթական հոդվածը:
Մեր թվականությունից առաջ 371 թ. Հունաստանի Բեովտիա մարզի Լևկտրա բնակավայրի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, Թեբեի զորավար Էպամինոնդասը Սպարտայի զորքերին պարտության է մատնել՝ կիրառելով մինչ այդ անհայտ մարտավարություն. նա իր զորաբանակի ձախ թևում տեղադրել է ընտիր զորքեր՝ նպատակ ունենալով արագ հարձակումով ջարդել սպարտացիների ուժեղ աջ թևը (Այդ ճակատամարտի մասին մանրամասն տե՛ս Ե. Ռազինի «Ռազմական արվեստի պատմություն» ռուսերեն գրքի առաջին հատորի, Մոսկվա, 1955, 188-189 էջերը):
Էպամինոնդասը ցույց տվեց, որ ուժերի հավասարության կամ հակառակորդի քանակական գերազանցության դեպքում «...հաջողությունն ապահովելու համար հարկավոր է թշնամու նկատմամբ վճռական գերազանցություն ստանալ գլխավոր ուղղությունում» (նույն տեղում, էջ 192): Այդպիսով, եվրոպական ռազմական արվեստի պատմության մեջ գլխավոր ուղղությունում հարված հասցնելու մարտավարությունը առաջինը կիրառել է Էպամինոնդասը՝ մ.թ.ա. IVդարում:
Սակայն Արևելքում այդ մարտավարությունը կիրառվել է շատ ավելի վաղ, քան Եվրոպայում: Դրա լավագույն ապացույցը համեմատաբար փոքր զորքով Հայկի փայլուն հաղթանակն էր Բելի (Նեբրովթի) հսկայական բանակի նկատմամբ:
Թեև Հայկ Նահապետի ապստամբության, Բելի նկատմամբ նրա տարած հաղթանակի ամբողջ պատմությունը դիտվում է իբրև առասպել (համեմատել, օրինակ՝ «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 1, Երևան, 1971, էջ 479), սակայն այդ պատմության մեջ այնքան շատ են մարտավարական մանրամասները, որ դրանց կնախանձեն նույնիսկ ճշմարիտ համարվող ճակատամարտերը: Եվ այդ մանրամասներն ապացույց են այն բանի, որ նկարագրվող իրադարձություններն իրականում տեղի են ունեցել, և, հետևաբար, Հայկը իրական, պատմական անձնավորություն է և ոչ թե առասպելական հերոս:
Հայկի և Բելի զորքերի միջև ճակատամարտի մասին մանրամասն հաղորդում է մեծն Մովսես Խորենացին և իմ առաջ քաշած միտքը հաստատելու համար հարկավոր է համեմատաբար ընդարձակ մի հատված մեջբերել պատմահոր երկից:
«Իսկ Բելը հանդուգն ու հսկա ամբոխի զորությամբ… շտապում է հասնել Հայկի բնակության սահմանները… Այդ ժամանակ ուշիմ ու խոհեմ, գեղագանգուր ու զվարթաչյա հսկան (Հայկը – Ս.Կ.) շտապով հավաքում է իր որդիներին ու թոռներին՝ թվով շատ նվազ, քաջ և աղեղնավոր մարդկանց և ուրիշ մարդկանց, որ իրեն էին եթարկվում, գնում հասնում է մի ծովակի ափ...: Եվ իր զորքերը կանչելով՝ ասում է նրանց. «Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, պետք է աշխատենք այն տեղին պատահել, որտեղ անցած կանգնած կլինի Բելը քաջերի բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք..., կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի և մենք հաղթություն տանեք:
...Իսկ Բելը մեծ ամբոխով հանդարտ կանգնած էր ջրի ձախ կողմում, մի բլրակի վրա՝ իբրև դիտանոցում: Հայկը ճանաչեց սպառազինված ջոկատի խումբը, որտեղ Բելը մի քանի ընտիր և սպառազինված մարդկանցով ամբոխի առաջն էր անցել և երկար տարածություն կար նրա ու ամբոխի միջև: ...Հայկը տեսնելով լավ սպառազինված Տիտանյանին (այսինքն՝ Բելին – Ս.Կ.) և նրա աջ ու ձախ կողմի ընտիր մարդկանց՝ կանգնեցնում է Արամանյակին երկու եղբայրներով աջ կողմը: Կադմոսին իր ուրիշ երկու որդիներով ձախ կողմը, որովհետև սրանք աղեղ և սուր գործածելու մեջ հաջողակ մարդիկ էին, իսկ ինքը կանգնում է առջևից, իսկ մյուս բազմությունը կանգնեցնում է իր հետևում, դասավորում է մոտավորապես եռանկյունիձևով և հանդարտ առաջ է շարժվում: Եվ երկու կողմի հսկաները միմյանց հասնելով՝ երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին գրոհելով և իրար
վրա ահ ու սարսափ գցեցին իրենց հարձակումների ձևերով: Իսկ ճակատամարտը երկու կողմից էլ անլուծելի էր մնում: Այս անսպասելի դիպվածը տեսնելով Տիտանյան արքան զարհուրեց և ետ-ետ քաշվելով սկսեց բարձրանալ բլուրը, որտեղից իջել էր, որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև ամբողջ զորքը հասնի, որպեսզի նորից ճակատ կազմի: Աղեղնավոր Հայկը այս բանը հասկանալով՝ իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, մինչև վերջը քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի անցնելով նրա թիկունքի միջով գետին է խրվում և գոռոզացած Տիտանյանը այս կերպով կործավում, ընկնում է գետին ու շունչը փչում: Իսկ ամբոխն այս մեծ քաջագործությունը տեսնելով՝ փախչում է ամեն մեկը իր երեսը դարձած կողմը» (Մովսես Խորենացի, Պատմություն հայոց, Ա, Ժա: Ընդգծումներն իմն են – Ս.Կ.):
Այս վկայություններից պարզվում է հետևյալը.
ա. Բելն ուներ հսկա բանակ, իսկ Հայկի զորքը սկավաթիվ էր:
բ. քանակական գերակշռություն ունեցող թշնամու նկատմամբ իր փոքրաթիվ ուժերով հաջողության հասնելու համար, Հայկը որոշել է գլխավոր հարվածը հասցնել այն տեղին, որտեղ կանգնած կլինի Բելը. նրան սպանելով կարելի է վճռել ճակատամարտի ելքը: Դա Հայկի տաղանդավոր մտահղացումն էր, միակ ճիշտ մարտաեղանակը:
գ. Երբ կողմերը հանդիպել են իրար, Հայկը տեսնելով, որ Բելը մի ջոկատով բավական առաջ է անցել իր հիմնական զորքից, որոշել է հարձակվել Բելի վրա՝ նախքան նրա ամբողջ զորքի հասնելը:
դ. Հայկը իր հիմնական նպատակը (Բելին ոչնչացնելը) իրագործելու համար զորքը դասավորել է եռանկյունաձև, այլ խոսքով՝ սեպաձև (Հայկի զորքի դասավորությունը սխալ է հասկացել Ս.Վ. Սարգսյանը. տե՛ս նրա «Հայ ռազմական արվեստի պատմությունից» գիրքը, Երևան, 1969, էջ 30-ի գծանկարը):
ե. Հայկը կանգնել է եռանկյան առջևում, այն մասում, որն ուղղված էր դեպի թշնամու զորքը, որպեսզի կարողանա մխրճվել հակառակորդի դասավորության մեջ և արագ հասնել ԲԵլին:
զ. Գիտակցելով, որ իր զորքի այդպիսի դասավորության դեպքում (ինչը թելադրված էր իրերի դրությամբ) թշնամին կարող էր շրջանցել իրեն և շրջապատել, Հայկը եռանկյան մյուս անկյուններում դրել էր իր որդիներին և թոռներին՝ աղեղ ու սուր գործածելու մեջ հաջողակ մարդկանցով, որոնք խոչընդոտելու էին թշնամու շրջանցումը:
է. Հայկը եռանկյունաձև մարտակարգով շարժվել է թշնամու դեմ: Հայկի մտահղացումը իրագործվել է հաջողությամբ, քանի-որ Բելը, զարհուրելով այդ հարձակումից, նահանջել է, նպատակ ունենալով պաշտպանվել բլրի վրա՝ մինչև իր հիմնական ուժերի հասնելը:
ը. Հայկի եռանկյունաձև դասավորված զորքի հարձակումն այնքան շեշտակի էր, որ նա ճեղքել է թշնամու շարքերը, մոտեցել Բելին և սպանել՝ դրանով իսկ որոշել ճակատամարտի հաղթական ելքը:
Այսպիսով Հայկը, ելնելով ուժերի առկա տարբերությունից և օգտվելով Բելի սխալից (անջատվել էր իր հիմնական ուժերից), իր զորքը դասավորել է այնպես, որ վճռական գերազանցություն է ստացել հակառակորդի կենտրոնի նկատմամբ և հաջողությամբ իրականացրել ճեղքումը:
Այդ մարտավարությունն առաջինը կիրառել է Հայկը՝ Էպամինոնդասից 2121 տարի առաջ՝ մ.թ.ա. 2492 թ. նավասարդի 1-ին (օգոստոսի 11-ին) և հայ ժողովրդի համար ապահովել քաղաքական, տնտեսական և մշակութային հավիտենականություն:
Հայկական հանրագիտարանի
նախկին ավագ գիտական խմբագիր
Սեդրակ Կրկյաշարյան
Առաջարկություն՝
2018 թ. լրանում է Հայկ Նահապետի փայլուն հաղթանակի և հայկական պետականության հիմնադրման 4510–ամյակը: Ես կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը և համապատասխան մարմիններին՝ նախապատրաստվել և մեծ շուքով նշել «բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույն» Հայ ժողովրդի պետականության հիմնադրման 4510-ամյակը՝ ի հեճուկս Հայ ժողովրդի բոլոր թշնամիների և նրանց, ովքեր հորինում են իրենց չեղած պատմությունը և սեփականացնում այլոց նվաճումները:
Դա հրաշալի առիթ է նաև՝ բարձրացնելու Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության հեղինակությունն ամբողջ աշխարհում:
«...կարծում եմ, խելացի մարդկանցից
ոչ ոք չի հակադրվի...»
(Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ա, զ)

Նյութի աղբյուր՝ http://www.heraditak-blog.com/2014/01/blog-post_157.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել