1in.am-ը գրում է.

Հունվարի 19-ին` կիրակի օրը, Հռոմի հյուրերը և քաղաքացիները ստիպված կլինեն առանց ավտոմեքենաների և մոտոցիկլետների շրջել քաղաքում:

Արգելքը տարածվել է Հռոմի պատմական կենտրոնի և, այսպես կոչված, «կանաչ գոտու» վրա:

Այն կգործի առավոտյան 7:30-ից մինչև 12:30-ը և ավելի ուշ` 16:30-ից մինչև 20:30-ը: Այսինքն` այն իր մեջ կներառի առավոտյան և երեկոյան ճանապարհների ամենածանրաբեռնված ժամերը:

Կթույլատրվեն, սակայն, հեծանիվները, էլեկտրոնային տրանսպորտային միջոցները:

Ակցիայի նպատակը քաղաքի բնակիչներին բնապահպանության մասին հիշեցնելն է և անձնական փոխադրամիջոցների փոխարեն հանրայինի օգտագործման խթանումը:

Libero պարբերականը հայտնում է, որ «հետիոտն կիրակիները» կկրկնվեն 2014-ի փետրվարի 23-ին և մարտի 23-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել