Այսօր Արմեն Աշոտյանը պատասխանելով Քոչարյանի՝ երիտհանրապետականների մասին ասած մտքին, հետեւյալն է ասել. «Ես վաղուց երիտասարդ ՀՀԿ-ական չեմ, եթե 13 տարվա կուսակցական փորձը եւ 39 տարվա անձնագրային տարիք ունեցող մարդը համարվում է երիտասարդ կուսակցական, ուրեմն ես գտել եմ հավերժ երիտասարդության գաղտնիքը»: 
Ուղղակի ասեմ, որ Աշոտյանի կուսակցական ընկերը՝ Կարեն Ավագյանը, արդեն 40 տարեկան է, եքյա...չասեմ` ինչ է, բայց մինչեւ հիմա ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահն է: Այնպես որ, անկախ տարիքից, շարունակում եք մնալ երիտհանրապետական ու կոմերիտական...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել