Թոշակառու Քեթի Ջանգը տարիներ շարունակ կիպ սեղմիրաններ է հագել` աշխարհի ամենաբարակիրան կինը դառնալու համար: 70-ամյա այս սլացիկ կնոջ իրանի լայնությունը ընդամենը 38 սմ է: Չափից դուրս բարակ իրանի համար նրան հաճախ համեմատում են ավազե ժամացույցի հետ: Իրեն «Սեղմիրանների Թագուհի» հռչակած այս կնոջ անունը հայտնվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի նոր հրատարակությունում: Վերջերս գիրքը վաճառքի է հանվել: Դրանում զետեղված են տեղեկություններ աշխարհի ամենազարմանահրաշ ռեկորդների մասին:

[cathie_jung_31.jpg]

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել