1in.am-ը գրում է.

Թուրքիայի ՆԳՆ համակարգում շարունակվում են զանգվածային կրճատումները, որոնք սկսվել են դեկտեմբերի 17-ին հակակոռուպցիոն գործողությունից հետո: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները:

Տեղեկատվության համաձայն` Անկարայում և մայրաքաղաքին կից բնակավայրերում աշխատանքից հեռացվել է 80 ոստիկան:

Թուրքիայի ՆԳՆ համակարգում կրճատումների և փոփոխությունների հաջորդ ալիքը տեղի է ունեցել հունվարի 15-ին, երբ իրենց պաշտոններից զրկվեցին երկրի ոստիկանության գլխավոր վարչության վեց բաժինների ղեկավարներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել