Dalma Garden Mall-ում գործող նորաբաց Cinema star կինոթատրոնն իր որակով, տեխնիկական հագեցվածությամբ ու այլ հիմնական պարամետրերով՝ միարժեքորեն Հայաստանում լավագույնն է: Եթե մյուս կինոթատրոնները, մասնավորապես այցելուների քանակով առաջատար համարվող Մոսկվա կինոթատրոնը տեխնիկապես չվերազինվի մոտ ապագայում, գոնե նման որակի պատկեր ցույց չտա ու չհրաժարվի իր 1200 դրամանոց հալումաշ եղած 3D ակնոցներից, ապա կարծում եմ՝ շատ շուտով Cinemastar-ը բոլորին կուլ կտա: 

Cinemastar-ում ինձ ամեն ինչ գոհացնում է, բացի անտանելի շոգից: Կինոդիտման սրահում առնվազն 35-40 աստիճան է ու անտանելի հեղձուկ: Ֆիլմ դիտելը դժոխային տանջանքի է վերածվում նման պայմաններում: Նույնիսկ եթե ամենաբարակ ամառային բլուզդ էլ հագնես, մեկ է, ֆիլմի վերջում ամբողջությամբ քրտնած ես լինում: Այդքան բանի մասին մտածել եք, ջերմաստիճանը չե՞ք կարողանում կարգավորել: Քեզ չի սազում, Cinemastar:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել