1.Ինչո՞ւ են առնետներն առաջինը լքում նավը

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկատվեց, որ առնետները ոչ միայն կարող են զգալ փոթորիկը, որը սպասվում է, այլև բոլոր աղետներն ու դժբախտությունները, որոնք ապագայում սպասում են նավին, այդ պատճառով նրանք նախօրոք հեռանում են:

2.Ինչո՞ւ է հնարավոր ծիծաղից մահանալ

Մահվան նման դեպքերի պատճառը հանդիսանում է ինֆարկտը (սրտի կաթված), քանի որ ծիծաղելու գործընթացի ժամանակ արագանում է սրտի աշխատանքը, որից առաջանում է թթվածնի անբավարարություն անոթներում, որտեղից էլ սրտի աշխատանքը կարող է դադարել:

3.Ինչո՞ւ պետք չէ ապրել 7-րդ հարկից բարձր հարկում

Բժիշկները պարզաբանում են, որ 7-րդ հարկից բարձր մագնիսական դաշտն այնպիսին է, որ կարող է բացասական ազդել առողջության վրա: Բացի այդ բժիշկները նաև պարզաբանեցին այն շինանյութերի քանակն ու ազդեցությունը, որով կառուցված է շինությունը: Այսպես, օրինակ բետոն՝ 10 %, քար՝ 7%, փայտ՝ 1%, այս գեոմագնիսական դաշտը ազդում է նյարդային և իմունային համակարգերի վրա և օրգանիզմին հաղորդում է ավելորդ ծանրաբեռնվածություն:

4. Ինչո՞ւ ԱՄՆ-ում չես կարող գնել «Կինդեր Սյուրպրիզ»

Ամերիկան աշխարհում միակ երկիրն է, որտեղ չես կարող գնել  «Կինդեր Սյուրպրիզ»: Այնտեղ գործում է օրենք, որն արգելում է թաքցնել ոչ ուտելի առարկա սննդամթերքի մեջ: 


5.Ինչո՞ւ չի կարելի քնել հայելու դիմաց (այսինքն երբ անկողինը հայելու դիմաց է դրված)

Ըստ ավանդազրույցի, եթե քնես հայելու դիմաց, երազ տեսնելու ընթացքում հոգին կարող է բարձրանալ դեպի երկինք, և տեսնելով իրեն հայելու մեջ, կվախենա ու այլևս չի վերադառնա մարմին:

6.Ինչո՞ւ են գաղտնի լուսանկարիչներին անվանում «պապարացի»

Իտալացի ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» ֆիլմում կար մի լուսանկարիչ` Պապարացիո անունով, ով հետևում էր հերոսին ու լուսանկարում էր: Հետագայում գաղտնի լուսանկարիչներին, ովքեր հետապնդում էին օբյեկտին, սկսեցին անվանել պապարցի՝ ֆիլմի լուսանկարչի անունով:

7.Ինչո՞ւ մեզ չեն հասել Էյնշտեյնի վերջին խոսքերը

Մեզ չեն հասել Էյնշտեյնի վերջին խոսքերը, քանի որ նրա քարտուղարուհին չէր հասկանում գերմաներեն:

8.Ինչո՞ւ է Apple ֆիրմայի արտադրանքների սկզբում գրվում «i» տառը

Հենց սկզբում այդ տառը նշանակում էր ինտերնետ (internet), կապված Apple համակարգիչների արտադրության դուրս գալու հետ, հետո այդ տառը սկսեցին տեղադրել նաև Apple-ի մյուս արտադրանքների վրա: Եվ այնպես ստացվեց, որ այն արտադրանքները որոնք սկսվում էին «i» տառով, կատարեցին մեծ փոփոխուփություներ այդ ոլորտում, և ֆիրմային մեծ հաջողություն բերեցին: Չնայած այս ամենի՝ Սթիվ Ջոբսը չսիրեց iMac անվանումը:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել