«Սիրում եմ այն մարդկանց, ովքեր ինձ ստիպում են ծիծաղել: Ես իսկապես, կարծում եմ, որ ծիծաղն այն է, ինչ ես ամենից շատն եմ սիրում: Այն ապաքինում է բազում հիվանդություններից…Հնարավոր է, այն մարդու մեջ ամենակարևորն է»
« Ես ծնվել եմ անհավատալի , սիրելու ցանկությամբ և ուժգին ցանկությամբ այն նվիրելու »
« Կնոջ գեղեցկությունը տարիքի հետ ավելանում է »
« Մարդիկ իրերից ավելի շատ վերականգնելու, խթանելու, ներելու կարիք ունեն: Երբեք, ոչ ոքի “դեն” մի՛ նետեք»
« Կնոջ գեղեցկությունը հոգատարությունն է, որը նա սիրով է անում և կիրքն է, ինչը նա չի թաքցնում»
« Գեղեցիկ են այն շուրթերը, որ հաճախ բարի բառեր են ասում: Գեղեցիկ են այն աչքերը, որոնք փորձում են մարդկանց մեջ միայն լավը տեսնել: Բարեկազմ կառուցվածքով է նա, ով իր կերակուրը կիսում է սովահարի հետ: Եվ այն մազերն են մետաքսե, որոնց ամեն օր փոքրիկ բալիկ է շոյում»
« Տալ` ասել է թե ապրել: Եթե դադարես տալ, ուրեմն ոչ մի բանի համար չես կարող ապրել»
« Ամբողջ կյանքում մայրս ներշնչել է ինձ, որ մարդը պետք է պիտանի լինի: Նա վստահ էր, որ սեր ընծայելն ավելի կարևոր է, քան այն վերցնելը »
«Ապրելը` թանգարանի միջով վազելն է: Եվ, միայն հետո ենք սկսում իսկապես գիտակցել, թե ինչ եք տեսել, մտածել այդ մասին, փորփրել գրքերում և հիշել, որովհետև միանգամից այն ընդունելն անհնար է »
« Ես երբեք չեմ ցանկացել բաժանվել: Ես տանել չեմ կարողանում ապահարզան բառը, երբ այն արտաբերում եմ ամբողջովին կծկվում եմ: Իմ իդեալն էր ամուսնանալ մեկ անգամ և ընդմիշտ»
« Ամուսնությունը շփում է մինչ մահ: Մինչև մարդը չհասկանա իր ցանկությունների խորությունը,նա այդ քայլին չի կարող դիմել: Ես դեռևս բացահայտում եմ ինքս ինձ…Ես դեռ շատ բան չգիտեմ, բայց անպայման կբացահայտեմ: Ահա թե ինչու չեմ ուզում կապված լինել ինչ որ բանին կամ ինչ որ մեկին »