1in.am-ը գրում է.
Ֆլորիդա նահանգի Ֆորտ Մեյերսում գտնվող ռեստորանն իր հաճախորդներին առաջարկել է պիթոնի մսից, գորտի թաթիկներից ու կոկորդիլոսի նրբերշիկներից պիցցա, գրում է Los Angeles Times-ը:
Ուտեստն արժե 45 դոլար: Նման գինը բացատրվում է պիթոնի մսի թանկ լինելու հանգամանքով: 1 ֆունտի դիմաց մատակարարները պահանջում են 66 դոլար:
Հաստատության տնօրենի խոսքվ՝ նման պիցցայի ստեղծման գաղափարը ծնվել է, երբ տեղանքում շատացել են պիթոնները:
Նրա հաստատությունը վաճառել է այդպիսի մոտ 150 ուտեստ: Թե ինչպես են գնահատել պիցցայի համը հաճախորդները՝ հայտնի չէ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_244790.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



