Կլարետա Պետաչի` Մուսոլինիի սիրուհին: Նա փոքր էր Մուսոլինիից ամբողջ 29 տարի, բայց խելագարի պես սիրում էր նրան: Երբ 1945 թվականի ապրիլի 28-ին իտալացի պարտիզանները բռնեցին Մուսոլինիին (որի հետ էր այդ ժամանակ նաև Կլարետան) և նրան գնդակահարելու որոշում ընդունեցին, նրանք առաջարկեցին Կլարետային հեռանալ, քանի որ նա մեղավոր չէր Դուչեի արարքների համար և կարող էր անպատիժ մնալ: Սակայն Կլարետան, որը այդ ժամանակ ընդամենը 33 տարեկան էր, չէր պատկերացնում իր կյանքը առանց 62-ամյա Մուսոլինիի և որոշեց նրա հետ գնդակահարվել, քան ապրել առանց նրա: Գնդակահարությանը նախորոդող գիշերը Մուսոլինին և Կլարետան անցկացրեցին պարտիզանների հսկողության ներքո, Մուսոլինին ողջ գիշեր ամուր գրկել էր Կլարետային, որը որոշել էր գնդակահարվել նրա հետ: Դրանք Կլարետայի կյանքի ամենաերջանիկ ժամերն էին: Լուսաբացին Բենիտո Մուսոլինին և Կլարետա Պետաչին գնդակահարվեցին, իսկ գնդակահարության պահին Կլարետան փորձեց վերջին պահին իր մարմնով ծածկել Մուսոլինիին, որպեսզի փրկի նրան` ստանալով առաջին գնդակները:
Եվա Բրաուն՝ Հիտլերի սիրուհին: Փոքր էր Հիտլերից 23 տարի և խելագարի պես սիրում էր ֆյուրերին: Նրա` Հիտլերի հետ անցկացրած տարիների միակ երազանքը Հիտլերի կինը դառնալն էր, և Եվա Հիտլեր անուն-ազգանունը ստանալը: Գերադասեց ինքնասպան լինել Հիտլերի հետ, քան ապրել առանց նրա: 1945 թվականի ապրիլին գերմանական լյուֆտվաֆֆեի օդաչուներից մեկը գաղտնի մտավ Բեռլին և բունկերում առաջարկեց ֆյուրերին և Եվա Բրաւոնին միասին լքել Բեռլինը` տեղափոխվելով հարավ: Ֆյուրերը մերժեց լքել Բեռլինը, բայց Եվա Բրաունին հրամայեց անել դա, քանի որ դա էր միակ կենդանի մնալու տարբերակը: Եվա Բրաւոնը հրաժարվեց, քանի որ չէր պատկերացնում իր կյանքը առանց Հիտլերի: Ապրիլի 30-ին՝ ինքնասպանությունից առաջ, Հիտլերը ամուսնացավ Եվա Բրաունի հետ, և ամուսնության գրանցման վկայականում Եվան գրանցվեց որպես Եվա Հիտլեր: Դրանք Եվա Բրաունի կյանքի ամենաերջանիկ րոպեներն էին, և Եվան, որը 33 տարեկան էր, մտավ ֆյուրերի հետ ինքնասպան լինելու` ամենաբարձր տրամադրությամբ և կանացի երջանկության գիտակցմամբ:
Սրանք կանացի բացառիկ սիրո և նվիրվածության հազվագյուտ պատմություններ են, որոնք ընթանում էին միևնույն ժամանակահատվածում` մեկը մյուսից անկախ: Ի դեպ, թե’ Կլարետան, թե’ Եվան, որոնք ինքնակամ մահացան իրենց սիրելի տղամարդկանց հետ գրեթե նույն օրերին, երբեք չէին ճանաչել իրար: Այսօրվա էլիտար պոռնիկների ու կուրտիզանուհիների պարագայում նման օրինակներ ուղղակի չես գտնի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել