Esem.am-ը գրում է.

«Զվարթնոց» օդանավակայանում երեկ իսկական տոնախմբություն էր. մի խումբ երիտասարդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ հավաքվել էին դիմավոլելու երիտսարդ մի աղջկա, ով Հայաստանը քանիցս պատվով ներկայացրել է տարբեր երկրներում: Խոսքը երգչուհի Անահիտ Սահակյանի մասին է, ով ԱՄՆ-ի Նյու-Յորք քաղաքում կայացած «I love New-York» մրցույթում գրավել է առաջին տեղը:

Երգչուհին ինքնաթիռից իջնելուն պես ողջունեց հարազատներին և շտապեց պատասխանել լրագրողներին հարցերին: «Քանի որ նախորդ տարի հաղթել էի Իսպանիայում կայացած միջազգային «Կոստա բրավա» մրցույթին, ինձ ասացին, որ կարող եմ առանց նախընտրական փուլն անցնել ու մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք «I love New-York» երգի մրցույթին, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Տասն օր առաջ մեկնեցի Ամերիկայի Միացյալ Նահանգներ. հաղթահարելով մրցույթային առաջին փուլը, որին մասնակցում էր 34 երկիր,  անցա եզրափակիչ փուլ ու կրկին անգամ հաղթանակ ունեցա,- ասաց երգչուհին` հավելելով,- նախորդ մրցույթի պես այս անգամ էլ անվստահ էի. չէի կարծում, որ այդքան մասանկիցներից հենց ես կարժանանամ հաղթանակի, բայց պարզվում է` թերագնահատում էի ինքս ինձ:) Այդ պահին ունեցածս զգացողությունների մասին դժվարանում եմ խոսել, ներսումս ամեն ինչ իրար էր խառնվել, անսահման ուրախ էի ոչ այնքան նրա համար, որ առաջին տեղ էի գրավել, այլ որովհետև տարբեր երկրներից ժամանած ժյուրիի պրոֆեսիոնալ անդամների  կողմից գովեստի խոսքեր էի լսում իմ ու իմ երկրի մասին: Հարավային Ամերիկայից ժամանած ջազ-վոկալի մարզիչն անգամ ասաց` «ինչպե՞ս է լինում, որ հայերն այսպիսի ձայն են ունենում, մի՞թե ձեր լեռնաշխարհից է»»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել