1in.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ իր ակումբը չի կարող ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերը:
«Նա ինձ դուր է գալիս, ես սիրում եմ նրա անցումները: Իբրահիմովիչն առանձնահատուկ ֆուտբոլիստ է: Միևնույն ժամանակ, չկա ոչ մի հնարավորություն` գնելու այդպիսի մակարդակի ֆուտբոլիստի տրանսֆեր:
Զլատանն ինձ ասել է, որ վայելում է մեր ֆուտբոլը: Եղել են տարիներ, երբ Զլատանը, հնարավոր է, չի էլ լսել Դորտմունդից ակումբի մասին: Այժմ նա գիտի և սիրում է այն. այդ իրողություններն արդեն խոսում են իմ փոխարեն»,- ասել է գերմանացի մասնագետը:
Իբրահիմովիչը Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 19 հանդիպման` դառնալով 15 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/sport_ssfootball_244639.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել