1in.am-ը գրում է.

Մելբուռնի համալսարանի գիտնականների նոր ուսումնասիրությունն ապացուցել է, որ վեցերորդ զգայարան գոյություն չունի: 

Դարեր շարունակ մարդիկ պնդում են, որ վեցերորդ զգայարան ունեն, որի օգնությամբ կարողանում են տեսնել անցյալն ու ապագան: Սակայն ուսումնասիրությունը պարզել է, որ ապագան տեսնելու ունակությունը կամ տարօրինակ իրադարձություններ կանխազգալն ուղղակի մարդկային գիտակցության ձև է, որը հազարամյակներ շարունակ սխալ է մեկնաբանվել: 

PLoS ONE ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ ասվում է, որ մարդիկ կարող են զգալ անցած փոփոխությունները, նույնիսկ եթե չեն կարող ճշգրիտ ասել, թե ինչն է փոփոխվել: Օրինակ, մարդը կարող է նկատել ինչ որ մեկի արտաքինի ընդհանուր փոփոխությունները, սակայն չի կարող ասել, թե կոնկրետ ինչն է փոխվել: 

Գիտնականները կարծում են, որ իրենց աշխատանքի արդյունքներն ապացուցում են, որ մարդիկ էքստրասենսոր հատկություններով կամ վեցերորդ զգայարանով օժտված չեն, գրում է Mail Online-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել